Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

ՌԴ-ում շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զпհվել. Reuters

Շուրջ 600 հյուսիսկորեացի զինծառայող է զոհվել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողություններին մասնակցելիս, հայտնել է հարավկորեացի պատգամավորը՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Այս մասին գրում է  Reuters-ը:

«Շուրջ 600 հյուսիսկորեացի զինվորներ (ընդհանուր 15,000-ից) զոհվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ կռվելիս», — ասել է Հարավային Կորեայի օրենսդիր մարմնի անդամ Լի Սեոնգ Կվոնն Ազգային հետախուզական ծառայության կողմից ճեպազրույցից հետո:

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեան Կուրսկում կորցրել է 4,700 զինծառայող, այդ թվում՝ շուրջ 600-ը զոհված»:

Նա ասել է, որ այս տարվա սկզբից մոտ 2,000 զինվոր, որոնք ներկայումս մեկուսացված են Փհենյանում, վերադարձվել են Հյուսիսային Կորեա։

«Որքան ես հասկանում եմ, զոհված զինվորների մարմինները դիակիզվել են տեղում՝ Ռուսաստանի Կուրսկի մարզում, նախքան դրանք (աճյունամոխիրը) ԿԺԴՀ տեղափոխելը», — ասել է Լի Սեոնգ Կվոնը:

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեան երկու փուլով Ռուսաստանում է տեղակայել ընդհանուր առմամբ 15,000 զինվորական։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեային զինծառայողներին ուղարկելու և Կուրսկի մարզի ազատագրմանն օգնելու համար:

Facebook
Twitter

Կարդացեք նաև