Հրդեհ՝ Երևանում կառուցվող բազմաբնակարանային շենքում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. ժամանել է 8 մարտական հաշվարկ | Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք», նա պատմության մեջ մնալու է ՀՀ ԱԳ նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը. Մեսրոպ Առաքելյան | Ընտրություններն են մոտենում․ իշխանությունը կրկին խանդավառված է՝ սա բերում, նա տանում, տեխնիկա ներկում, զորահանդես անում. Աբրահամյան | Թոշակառուն շանս ունի տարին 1 զույգ կոշիկ, 1 կոֆեի ու թեյի բաժակ առնել. Նիկոլ Փաշինյան | Ես ու Արիանան խաբվել ենք. դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պшյթել է, կամ պայթելnւ է. Լևոն Հարությունյանը՝ «Քոչարի» կուսակցությունից դուրս գալու մասին | «Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան | Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը․ Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան

Լրահոս

Նախկին նախարարի հետ փոխկապակցված անձին օտարված մանկապարտեզը վերադարձվել է Դիլիջանին. Փաշինյան

Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ, Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ փոխկապակցված անձի հետ: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, 2024 թվականի սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ և այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի և նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն:

Հաշտության համաձայնության արդյունքում, Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ: Այսինքն, մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել է, արդեն իսկ վերջնականորեն վերադարձվել է համայնքին: Այնպես որ, համայնքը և մենք կարող ենք մտածել նաև այդ մանկապարտեզը նորոգելու և երեխաներին վերադարձնելու մասին»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև