Skip to main content

Հոր գտնվելու վայրն անհայտ է, որդուն տեղափոխել են Երևան՝ հիվանդանոց | Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | «Դեռ ուշ չէ՝ սթափ գնահատելու իրավիճակը»․ Ռուսաստանը նախազգուշացում է ուղղել Թուրքիային | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում եմ նայեն աչքերիս մեջ ու ասեն.Առուշ Առուշանյանը` քննադատությունների մասին | Բռնnւթյունը ծնվում է տգիտnւթյունից․ այն թուլամnրթության արդյունք է. Աննա Հակոբյան (տեսանյութ) | Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան | Կառավարությունը նախատեսում է 2026–2031 թվականների ընթացքում կառուցել կամ հիմնանորոգել շուրջ 40 կամուրջ․ Նիկոլ Փաշինյան | Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի՝ 65 տարեկանի շեմի վերացման կարգավորումը | Նրա աչքերում վախ զգացի․ Ծառուկյանը՝ Ռուֆիի հետ առաջին հայացքների մենամարտի մասին | Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց | Պաշտպանության նախարարի առաջին տեղակալն ընդունել է ՀՀ-ում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | Եթե Ձեր երեխան ենթարկվել է առցանց hարձակման կամ կիբեռբnւլինգի, անհապաղ դիմեք իրավապահ մարմիններին․ ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանություն | Նորածինների ամենատարածված անունները Հայաստանում. ցանկը փոխվել է | Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան

Լրահոս

Շատ է խոսվում կառավարության դանդաղության մասին, բայց կառավարությունը պետք է լինի դանդաղ, պետք է յոթ չափի, մեկ կտրի. Նիկոլ Փաշինյան

Շատ է խոսվում կառավարության և ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաև իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը:

«Իհարկե, շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը՝ կառավարությունը, դանդաղ գործող դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունն այն մարմինն է, որ պարտավոր է յոթը չափի, մեկ կտրի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որ ասում են՝ շուտ արեք՝ երեք օրում, չոր օրում, այդպես չի լինելու, ընթացակարգ կա:

«Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետք է պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետք է պլանավորվի երկու տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ են մտնում:

Դե ասում է՝ ուշանում եմ, քշի, բայց ասում ես՝ մի րոպե եղբայր, սա տաքսի չի էլի, սա ավտոբուս է: Ավտոբուսն ունի իր երթուղին, ավտոբուսն ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսն ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսն ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պիտի կանգնի, հնարավոր չի բարձրանալ ավտոբուս և ակնկալել, որ տաքսու կամ կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի տեմպով մենք կարող ենք առաջ գնալ:

Ուրիշ բան, որ ավտոբուսը պիտի  արագ լինի, բայց ավտոբուսը կարող է լինի, արագ հենց ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք՝ ուզում ենք, որ տաքսու արագությամբ քշես, չի լինի այդպես: Եթե մենք տաքսու արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որ պիտի կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնեն կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ»,- ասաց նա:

Շատ է խոսվում կառավարության և ընդհանրապես պետական մարմինների դանդաղության մասին, բայց նաև իմ հետազոտությունը այն է, որ աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կառավարության գործառույթներից մեկն է դանդաղ լինելը:

«Իհարկե, շատ կարևոր է, որ դանդաղության մեջ մենք լինենք արագ, բայց ինքը՝ կառավարությունը դանդաղ գործող դանդաղ մարմին է, որովհետև կառավարությունն այն մարմինն է, որ պարտավոր է յոթը չափի, մեկ կտրի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ որ ասում են՝ շուտ արեք՝ երեք օրում, չոր օրում, այդպես չի լինելու, ընթացակարգ կա:

«Այսինքն, որպեսզի մենք ժամանակին անենք, դա պետք է պլանավորվի ոչ թե մի շաբաթ առաջ, այլ պետք է պլանավորվի երկու տարի առաջ, որովհետև իրենք գալիս են կառավարության ընթացակարգերում կառավարական կամ համայնքի ընթացակարգերի մեջ են մտնում:

Դե ասում է՝ ուշանում եմ, քշի, բայց ասում ես՝ մի րոպե եղբայր, սա տաքսի չի էլի, սա ավտոբուս է: Ավտոբուսն ունի իր երթուղին, ավտոբուսն ունի իր արագության ստանդարտը, ավտոբուսն ունի իր անվտանգության յուրահատուկ կանոնները, ավտոբուսն ունի կանգառներ, ինքը ամեն կանգառում պիտի կանգնի, հնարավոր չի բարձրանալ ավտոբուս և ակնկալել, որ տաքսու կամ կամ այլ ավելի արագ տրանսպորտային միջոցի տեմպով մենք կարող ենք առաջ գնալ:

Ուրիշ բան, որ ավտոբուսը պիտի  արագ լինի, բայց ավտոբուսը կարող է լինի, արագ հենց ավտոբուսի ստանդարտով։ Մենք չենք կարող ավտոբուս նստենք, ասենք՝ ուզում ենք, որ տաքսու արագությամբ քշես, չի լինի այդպես: Եթե մենք տաքսու արագությամբ քշենք, ուրիշ քաղաքացիներ, որ պիտի կանգառներում իջնեին, կսկսեն պատուհաններից թռնեն կամ առնվազն միջադեպեր կլինեն ավտոբուսի վարորդի հետ»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև