Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Ինչ կատարվեց Մոսկվայում. Վահե Հովհաննիսյան

«Եդինայա Ռոսսիայի» կազմակերպած միջազգային գիտաժողովը բացի լուսաբանված էպիզոդից՝  ունի ավելի խորքային բովանդակություն։   Միջազգայն ֆորմատները նույնն են, փոխվել են պատվիրակությունները   Կա սուտ իշխանական նարատիվ, թե «միջազգային բոլոր կառույցները մեր դեմ են, Ադրբեջանը բոլորին առել է, մեզ ոչ մի տեղ չեն լսում»։ Իրականում փոխվել են պատվիրակությունները։ Ադրբեջանը վերջին երկար տարիներին դրան վարժվել էր, և այդ կոնֆերանսին եկել էր հին իներցիայով. նրանց դիմաց պետք է լիներ գլխիկոր քպ-ական պատվիրակություն, որը պիտի լռեր ցանկացած պարագայում, և չպետք է խոսեր ո´չ Արցախից, ո´չ գերիներից, ոչ՝ մեզ համար ցավոտ որևէ խնդրից։ Վստահաբար, Ադրբեջանն այս կոնֆերանսին ներկայացել էր որակյալ պատվիրակությամբ, որը կարող էր իրենց շահեկան դիրքորոշումները ներկայացնել։ Նրանց խանգարեց 5-ամյա իներցիան. պատրաստ չէին դահլիճում տեսնելու այլ պատվիրակություն։   Համագործակցություն՝ արժեքների և ինտելեկտի վրա   Է. Շարմազանովը և Ի. Տոնոյանը, առանց որևէ «համագործակցության հուշագրի» և մեկ կենտրոնից ստացված SMS-ի, մի կոնկրետ կարևոր դահլիճում, ժամանակի շատ կարճ հատվածում կարողացան գրագետ համագործակցել, միմյանց լրացնել, սատարել, ինչի արդյունքում պահվեց պետական շահը։ Սա Ճիշտ Հայաստանի իսկական համագործակցային մոդելն է, որը իմպերատիվ կերպով ենթադրում է պետական և ազգային շահի կոշտ պահպանում օտար միջավայրերում՝ անկախ կուսակցական պատկանելությունից։ Վստահաբար, առաջիկայում միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանը փորձելու է ագրեսիվ պահվածքով վերականգնել հաստատված խաղի կանոնը. մենք հարձակվենք, դուք լռեք։ Ցավոք, շարունակությունը մեր օգտին չի լինելու, որովհետև դիմացը  լինելու է «իրական Հայաստանի» պատվիրակությունները։ Հենց այս պահին տարբեր, շատ ավելի վճռորոշ ֆորմատներում լրջագույն հարցեր են քննարկվում, կայացվում են հստակ որոշումներ՝ մեր երկրի ու տարածաշրջանի ճակատագրի վերաբերյալ, իսկ մենք լռված ենք մեր նոր կրթվող իշխանության անճարակության վրա, որը ոչ մի դժվար հարցի լուծում չի գտնում։   Հետևություններ՝ ներքին կյանքի համար   Մոսկվայում կատարվածը հուշում է Երևանում խաղի ճիշտ կանոնների անհրաժեշտության մասին։ Եթե հիմնական դերակատարներն իրենց նպատակներում ազնիվ են, իրենց խոսքում ՝ գրագետ, ապա դա զգալի գաղափարական հենք է Հայաստանում նոր սոլիդ իշխանության ձևավորման համար։ Ներքին հակասություններ, իհարկե,կարող են լինել, բայց փոփոխության մոտիվացիան շատ ավելի ուժեղ պետք է լինի, որտեղ ազնվությունն ու գրագիտությունը առանցքային հատկանիշներ պետք  է լինեն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031