Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդես՝ Գյումրիում (Տեսանյութ) | «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | Լիբանանում իսրայելական հшրվածների հետևանքով զnհերի թիվը հասել է 294-ի | Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Սուրենյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը հայկական է, դուք կաթողիկոսին չեք կարող հանել. արթիկցին` Փաշինյանին | ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանք անվտանգ կեցավայրում են․ ԱԳՆ | Իրանին այսօր շատ ուժեղ հարված կհասցվի. Թրամփ | Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» | Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին | Այսօր Իրանը լուրջ hարված կստանա, Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ Թրամփ | Իրանը և արաբ եղբայրները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ կապվածության, բարեկամության և փոխադարձ հարգանքի ոգով․Արաղչի | Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրի քաղաքացիներ․ ԱԳՆ | Պատրաստվենք դերբիին՝ վայելելով Հենրիխ Մխիթարյանի գոլը. «Ինտերը» կրկին տեսանյութ է հրապարակել՝ հայկական երաժշտությամբ (տեսանյութ) | Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի | ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է

Լրահոս

Նոր Նորքի թաղապետարանում մի «բանդա» է հավաքվել, որը չափ ու սահման չի ճանաչում. ավագանու անդամ

Նոր Նորք վարչական շջանի ղեկավարը Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության անդամ է, նաև ներկա է գտնվել այդ ծեծին Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամը: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը:

«Այնտեղ հավաքվել էր մի բանդա, որը ծեծել է Արթուր Չախոյանին: Լկտիության չափ ու սահմանն արդեն իրենք չեն ճանաչում: Արամ Զավենի Սարգսյանի ամբողջ թիմը, որ եվրոպական մոդելից է խոսում, նախկին ծեծ ու ջարդից, տեսեք, Արամ Զավենի Սարգսյանի եվրոպական մոդելը ծեծ-ջարդն է, խուլիգանությունն է, բանդայով հարձակվել մեկ անձի վրա և ծեծել: Իրենք այդպես են եվրոպական մոդելը տեսել, հետևաբար, իրենց ընտրած Եվրոպան խուլիգանությունն է, իրենք այդպես են տեսել։

Ես պատկան մարմիններին կոչ եմ անում խիստ պատժի ենթարկել նման խուլիգանություն դրսևորած անձանց, հանձին Մասիվի թաղապետի: Նաև այնտեղ երկու ավագանու անդամ է գտնվել, բացատրություն պետք է տան՝ ինչու են ներկա գտնվել»,-ասաց նա:

Ավագանու անդամը նշեց. «Այո, մենք նախկին բարքերին դեմ ենք, մենք ասել ենք, որ այդ բարքերի վերադարձ չի լինելու, բայց իրենք ինչի դեմ խոսում էին, մեր հասարակությունը հիմա թող տեսնի, որ իրենք այդ բարքերի կրողն են եղել նախկինում: Բոլորդ տեսել եք շատ-շատ դեպքեր իրենց հետ փոխկապակցված անձանց հետ, թե ինչեր են տեղի ունեցել՝ սկսած Տիգրան Աղդալյանի սպանությունից, որ Արամ Զավենի Սարգսյանի եղբոր հետ կապված էր այդ ամեն ինչը»:

Սարգսյանը հավելեց, որ Տիգրան Ավինյանը պարտավոր է գնահատական տալ տեղի ունեցածին. «Երեկ Տիգրան Ավինյանը փորձում էր կարծես արդարացնել հայհոյանքը, ասում էր՝ վիրավորողներին պետք է վիրավորանքով պատասխանել։ Տիգրան Ավինյան, ես մինչ այս պահը ձեր հորը չեմ վիրավորել, մտածել եմ մեծ մարդ է, բայց ձեր հայրը վիրավորել էր « Օպելի» վարորդներին: Հիմա «Օպելի» վարորդները պիտի ձեր հորը վիրավորանքներով պատասխանեն:

Դուք եթե պաշտոնատար անձ եք, պիտի իրավական գործընթացներով պահանջեք պատասխանատվություն կրեն, եթե հանցանք է գործել անձը, ոչ թե խուլիգանական փողոցային ձեր մաֆիոզ խմբավորումներով, ինչը տեսանք քարոզարշավի ժամանակ»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև