Կարծում եմ՝ Աննա Հակոբյանի պահվածքով պետք է զբաղվի իր ամուսինը. Ռուբեն Մխիթարյան | Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնաս | Հայաստանի Հանրապետությունը սպասում է ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր տաղանդով, ուժով ու նվիրումով, որովհետև Հայաստանը դուք եք. Նաիրի Սարգսյան | Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողը ձերբակալվել է | Թրամփը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման մասին | Այսօր պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 217 մեքենայից 127-ի ղեկին եղել են անչափահասներ | Զավեշտալի է, որ 1930-ական թթ․ երկրորդ կեսին «ադրբեջանցի» էթնոնիմը ստացած ժողովրդի հոգևոր առաջնորդը փորձում է վիճարկել հայ ժողովրդի պատմականությունը. Մայր Աթոռ | Սաղմոսավանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը | Եթե կառավարությունը չի տրամադրում համոզիչ բացատրություն ԱՆԻՖ-ին հատկացված միլիոնավոր դոլարների մասին, Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան | 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ChatGPT ի ուսուցման փուլերը «Կյանք 2 0» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաղթական մուտքով կվերդառնամ Հայաստան․ Արշակ Կարապետյան | Տավուշում զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի վրա. կա 1 զոհ | Աnւտիզմ ունեցող երեխային «Վերջին զանգին» չմասնակցելուն խոչընդոտելը հակամանկավարժական արարք է. կրթության փորձագետ | 2025 թվականի ապրիլին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 783,547 է

Լրահոս

Վահագն Խաչատուրյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել ջանքեր ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։

Վասիլիս Մարագոսն ներկայացրել է նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը և կարևորել երկկողմ հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նախագահին ներկայացրել է նաև առաջիկայում նախատեսվող Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով դրանց ներառական բնույթն ու կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության բարձրացմանը։

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։

Երկուստեք կարևորվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև