Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով | Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս | Ալիևը գիտակցում է, որ Փաշինյանի քաղաքական գոյատևումը կախված է խաղաղության համաձայնագիրը որպես ձեռքբերում ներկայացնելուց. Օսկանյան | Փաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ | Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը | Սեբաստիա փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 անձ․ ՆԳՆ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում | Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը | Երթուղային ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ | Արցախի պողոտայում բախվել են «Mercedes»-ը և շտապօգնության ավտոմեքենան | ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ | Տիրանայում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ | Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ) | Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն

Լրահոս

Սերգեյ Կիրիենկոն ՌԴ նախագահի աշխատակազմում դարձել է Հայաստանի հետ հարաբերությունների համակարգողը

Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը նոր խնդիրներ ունի, պարզել է «Ведомости»-ն։ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն և նրան ենթակա գերատեսչությունների աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի թեմայով, «Ведомости»-ին հայտնել են չորս դաշնային պաշտոնյաներ և Պուտինի հետ աշխատող երկու աղբյուր։ Այս գործառույթը Կրեմլի ներքին քաղաքականության բլոկին է փոխանցվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից։

Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էին այլ աշխատանքներ՝ արտաքին ուղղությամբ։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի հետ աշխատանքի համար։ «Ամեն դեպքում, սա, առաջին հերթին, նշանակում է ՌԴ նախագահի շահերից ելնելով աշխատանք, քանի որ դա կապահովի պետական ​​խնդիրների կատարումը», — ասել է «Ведомости»-ի զրուցակիցներից մեկը։

Հայաստանի հետ կապված իրավիճակում, այս փուլում, կիրականացվի տեղեկատվական, այլ ոչ թե ընտրական (էլեկտորալ) աշխատանք։ «ՀՀ ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից», – ասել է «Ведомости»-ի աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով՝ դեռևս խոսք չկա Կիրիենկոյի՝ ԱՊՀ մյուս երկրներով (բացառությամբ՝ Հայաստանի և Մոլդովայի) զբաղվելու մասին։

«Ведомости»-ի աղբյուրներից մեկն էլ նշել է, որ Հայաստանում տեղեկատվական օրակարգի շուրջ աշխատանքներ են տարվում։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականին։

Կիրիենկոյի խնդիրը կլինի մեղմ ուժի կիրառումը՝ Հայաստանում ռուսական շահերն առաջ մղելու համար։ «Նրանք կաշխատեն գրեթե նույն կերպ, ինչպես Աբխազիայում անցկացված վերջին ընտրությունների ժամանակ»։ Աղբյուրը ենթադրել է, որ Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, կհաղթի հաջորդ ընտրություններում. «Բայց հիմա խնդիրը ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ։ Ներկայումս Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացառությամբ նախորդների՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի։ Հետևաբար, այնտեղ Ռուսաստանի անունից խոսող չկա»։

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև