Ես ու Արիանան խաբվել ենք. դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պшյթել է, կամ պայթելnւ է. Լևոն Հարությունյանը՝ «Քոչարի» կուսակցությունից դուրս գալու մասին | «Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան | Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը․ Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների

Լրահոս

Պահանջում ենք պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը՝ Չախոյանի դեպքի մասին

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը խորը մտահոգությամբ և վրդովմունքով արձագանքում է Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեղի ունեցած անթույլատրելի դեպքին, որի ընթացքում ակտիվիստ Արթուր Չախոյանը պետական աշխատողների կողմից խմբակային ծեծի է ենթարկվել։

Ասված է նախաձեռնության հայտարարության մեջ․

«Համացանցում տարածված տեսանյութերում պարզ երևում է, որ բռնության գործադրմանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Նոր Նորքի թաղապետը։

Մենք խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ պետական կառույցներում և պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Պաշտոնյաների նման վարքագիծը ոչ միայն հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, այլև լուրջ սպառնալիք է քաղաքացու ազատ կամարտահայտման և արժանապատվության իրավունքին։

Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ արևմտյան ժողովրդավար կողմնորոշմամբ հանդես եկող քաղաքական ուժերն ու նրանց ներկայացուցիչները գաղափար անգամ չունեն ժողովրդավարության մասին և կիլոմետրերով հեռու են իրենց գովերգած արժեքներից։

Պահանջում ենք անաչառ և լիարժեք քննություն, մեղավորների պատժում և պատասխանատու պաշտոնյաների անհապաղ հրաժարական։

Բռնությունը տեղ չունի մեր հասարակությունում։

Հասարակական վերահսկողությունն ու ժողովրդավարության ամրապնդումը սկսվում են այն պահից, երբ նման դեպքերը արժանանում են կոշտ արձագանքի և վճռական դատապարտման»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև