Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով | Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս | Ալիևը գիտակցում է, որ Փաշինյանի քաղաքական գոյատևումը կախված է խաղաղության համաձայնագիրը որպես ձեռքբերում ներկայացնելուց. Օսկանյան | Փաշինյանը զրույցներ է ունեցել Մերցի, Տուսկի, Օրբանի, Մակրոնի և արտերկրի այլ գործընկերների հետ | Ստամբուլում ավարտվել է Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը | Սեբաստիա փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 անձ․ ՆԳՆ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում | Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը | Երթուղային ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ | Արցախի պողոտայում բախվել են «Mercedes»-ը և շտապօգնության ավտոմեքենան | ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ | Տիրանայում Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ | Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ) | Մարուքյանն ուղիղ եթերում զանգահարել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և հանդիպում առաջարկել (տեսանյութ) | Ֆրանսիան աջակցում է Բաքվի և Երևանի ջանքերին՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում. Մակրոն

Լրահոս

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ. փաստաբան

Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը բանկում, վարկային կազմակերպությունում, որևէ այլ մարմնում կամ անհատի մոտ գրավադրված չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կատարել եմ փաստաբանական հարցումներ ու իրականացրել այլ ուսումնասիրություններ և ստացել հստակ տեղեկություններ, ինչպես նաև պաշտոնական պատասխան՝ նշածս գույքի նկատմամբ գրանցված գրավի իրավունքի բացակայության մասին։

Հետևաբար ներկայացուցչության շենքը ՀՀ կառավարությանն անցնելու կամ վարկի դիմաց Արցախի երրորդ նախագահի կողմից գրավադրված լինելու տեղեկությունները մտացածին են ու ոչ իրական։

Իհարկե, ՀՀ կառավարությունն ունակ է ցանկացած ստորության, այդ թվում՝ սեփականության իրավունքի բացահայտ խախտման, բայց վստահ եղեք, որ անձամբ ես իրավական և ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու եմ Արցախի համար այլևս խորհրդանշական համարվող այդ շենքը ՀՀ կառավարությանն անցնելու քայլերին»,- գրել է նա:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև