«Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան | Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են ՔՊ-ականներն անգիտակցաբար «եփում» հաջորդ սպառնալիքը․ Արտակ Զաքարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ

Լրահոս

Ոչ թե Չախոյանի միջադեպից հետո, այլ դրանից առաջ էլ բազմաթիվ պատճառներ կային, որ Տիգրան Ավինյանը հրաժարական տար. Իզաբելլա Աբգարյան

Տեղի ունեցած միջադեպը նախ և առաջ խոսում է, որ մարդիկ չեն գիտակցում, որ իրենք պաշտոնյա են և պետք է ըստ այդմ իրենց պահեն և չեն կարող տղայական դաշտ մտնել, պարտավոր են պարզապես պահպանել իրենց սահմանները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը:

«Իհարկե, Արթուր Չախոյանի արած բացահայտումները և տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչ թերի է իրականացվել մանկապարտեզի նորոգումը, վարչական շրջանին հունից հանել էր: Դրա ապացույցն է, որ այդ տեսագրության հրապարակումից հետո վարչական շրջանի ղեկավարը զանգահարել էր և բլոգերին հայհոյել»,- ասաց նա։

Ըստ Աբգարյանի՝ այսօր տեղի ունեցած ծեծն ուղիղ կապ ունի այն բանի հետ, որ երեկ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արդարացրեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից ակտիվիստին հայհոյելը՝ համարելով, որ մարդ է, բարկացած է եղել:

«Քաղաքապետը չի հասկանում, որ ոչ թե մարդ է, այլ պաշտոնյա է, համայնքի ներկայացուցիչ է, առավել ևս վարչական շրջանի ղեկավար, սովորական մարդ չի և իր պատասխանատվության մակարդակը ավելի բարձր է: Բայց Ավինյանի դեպքում այդպես արդարացնելը նորմալ է: Նախկինում էլ, երբ թաղապետերը հարձակվել էին ոտքով, ձեռքով, ծեծկռտուք էին սարքել ավագանու անդամների, քաղաքի պատգամավորների հանդեպ, այն ժամանակ էլ նա չկիրառեց անհրաժեշտ միջոցներ, որոնք պիտի պարտադիր կիրառվեին և պիտի պատասխանատվության ենթարկվեին, ծեծկռտուքին մասնակցածները»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Ավինյանի համար ընկալումը՝ ի՞նչ է նշանակում համայնքային շենք, ի՞նչ է նշանակում պաշտոն, բավականին թույլ է, և նա չի հասկանում այդ տարբերությունը: «Նիստերին էլ լսել ենք մենք ոնց է չէ՞ երբեմն խոսում, լրիվ կարծես փողոցում է գտնվում, եթե ինքն է իրեն թույլ տալիս, ապա ավելի վատ բան կարելի է սպասել, իհարկե իր ենթականերից: Ամեն ինչ գալիս է քաղաքագլխից»,- ընդգծեց ավագանու անդամը։

Հարցին՝ թե երկվա հայհոյանքներից, թե այսօրվա ակտիվիստին ծեծելուց հետո էլ Վարչական շրջանի ղեկավարը ոչ միայն չի զղջում, այլ ասում է՝ լավ եմ արել, քաղաքապետարանն էլ չի դատապարտել, սա ինչի՞ մասին է խոսում, Աբգարյանն ասաց. «Այո, քաղաքապետարանի կարճ արձագանքը, որը ես հանդիպեցի մամուլում, խայտառակություն էր: Ավելի լավ էր ընդհանրապես չլիներ այդ հայտարարությունը, որովհետև քաղաքապետարանը պաշտոնապես պետք է հաշվի առնի, որ նաև, այո, քույր քաղաքներ ունի և տարբեր կառույցների միջազգային անդամ է: Այսինքն պատասխանատվությունը շատ ավելի բարձր է և տեղի ունեցածի՝ բռնության, ըստ էության, ոչ խիստ դատապարտումը և իսկույն միջոցներ ձեռնարկելու մասին չհայտարարելը հենց վնասում է արդեն Երևան քաղաքին, Երևանի հեղինակությանը»:

Իսկ թե ստեղծված իրավիճակում ո՞րը կլինի ճիշտ ու արդարացի լուծումը, ի՞նչ քայլեր պետք է արվի, Աբգարյանի կարծիքով, ամբողջովին իրավական դաշտում է և պարտադիր քրեական գործ պետք է հարուցվի:

«Գործ ունենք խմբով հարձակվելու և մեկ քաղաքացու, ընդ որում հենց այդ վարչական շրջանի բնակչի, որ իրավունք ունի այդ շենք մտնի ցանկացած պահ և հանրային լսումներին բոլորը կարող են մասնակցել, ցանկացած քաղաքացի: Մենք տեսանք, որ հարձակվում են ամբողջ աշխատակազմով և ծեծի են ենթարկվում։ Նույնիսկ եթե լինի աշխատանքից հեռացում, միայն դրանով չեմ բավարարվում և կարծում եմ՝ օրենքի պետությունում պետք է պարտադիր գործեն օրենքները և պետք է հարուցվի քրեական գործ, կատարվի վարույթ և պատժվեն մեղավորները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում, ըստ նրա, արդյոք պետք է քաղաքապետ Ավինյանը հրաժարական տա, Աբգարյանն ասաց. «Նախ Ավինյանը պետք է չստանձներ պաշտոնը, որովհետև այս ամբողջ իրավիճակը, որը տիրում է Երևանում, այդ ճգնաժամային իրավիճակը կախված է հենց առաջին հարցում նրանից: Իր լեգիտիմ, ոչ լեգիտիմ վիճակով նա չպետք է ստանձներ փոքրամասնության քաղաքապետի պաշտոնը»:

Բացի այդ, ավագանու անդամի խոսքով՝ Ավինյանը պետք է շատ վաղուց հրաժարական տար: «Դրա համար կային բազմաթիվ պատճառներ, այդ թվում նաև տոմսի պատմությունը, նորմալ երկրում ոչ թե միայն փոխհատուցում կստանային, այլ քաղաքապետարանին կստիպեին, որ քաղաքապետը հրաժարական տար և հատուցեր։ Մենք գիտենք խայտառակ պատմությունը կապված իր ծնողի հետ, այսինքն այնքան շատ են այդ դրվագները՝ շատ ավելին են, քան կարող է իրեն թույլ տալ որևէ պաշտոնյա և մնալ այդ պաշտոնում»,- ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ այս միջադեպից հետո ոչ միայն Ավինյանը հրաժարական կտա, այլ կլինեն արտահերթ ընտրություններ առհասարակ: «Հույս ունեմ, որ ՔՊ-ն կհասկանա, որ այսպես չի կարելի, և կգնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի Երևանն ունենա լեգիտիմ քաղաքապետ, իրապես իշխանության լինի այն ուժը կամ ուժերի կոալիցիան, որոնք իրապես դահլիճում կունենան մեծամասնություն, դա է անհրաժեշտ Երևանին»,- եզրափակեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև