Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին | Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին | Երևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄ | Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան | Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» | Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման. Նաիրի Սարգսյան. «Փաստ» | Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» | Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո

Լրահոս

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները», որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն․ Աբրահամյան

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները», որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին:

Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ:

Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է Շարմազանովի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից խոսելու հանգամանքը, որը Բաքվում համարում են ՌԴ-Ադրբեջան պայմանագրի խախտում` հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ելույթը կայացել է ռուսական հարթակում, այն էլ` իշխող ուժի համակարգման պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն»,-գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև