Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

«Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը հայտնվել է

«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեեւ հանդարտվել են, սակայն, մեզ հասած տեղեկություններով, Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ երկու շաբաթ գրեթե չի տեսել:Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել երեկ, նա շրջել է բաժիններով: Մեզ ասացին՝ գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացրած հարցերը, ակնկալիքները:
Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաեւ նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին՝ Երանուհի Սարգսյանը, բայց ոչ նախկին՝ գնումների ոլորտի պատասխանատուի կարգավիճակով։
Այսինքն՝ Ավանեսյանին ոչ միայն չհաջողվեց Սարգսյանին հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար նշանակել, ինչը փորձում էր անել Զեյնալյանի նշանակումից առաջ, որ իր աչքն ու ականջն ունենա հիվանդանոցում, այլեւ նա կորցրեց նախկին պաշտոնը եւ այժմ կոլեկտիվի համար անհայտ կարգավիճակ ունի։Մենք տեղեկացանք նաեւ, որ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նոր փոխտնօրեն է նշանակվելու Դավիթ Մելիք-Նուբարյանը, որը Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի տնօրենն է»:
Facebook
Twitter

Կարդացեք նաև