Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը | Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան | Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին | Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին | Երևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄ | Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան | Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» | Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման. Նաիրի Սարգսյան. «Փաստ» | Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» | Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան

Լրահոս

Տղամարդը ծեծի է ենթարկել մատուցողուհուն, շշերով հարվածել հացատան տնօրենին և հեռացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Այնթապ գյուղում գործող «Արին Բերդ» հացատանը վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է և ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գևորգ Գ․-ն՝ որպես հաճախորդ գտնվելով Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 51-րդ հասցեում գործող «Արին Բերդ» հացատանը, և ընկերական հարաբերություն սկսելու վերաբերյալ մերժում ստանալով նշված հացատան մատուցողուհի, Երևանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ  Հ․-ից, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքի շրջանին, այնուհետև, հրելով պատին, դանակը գրպանից հանել է՝ ասելով, որ եթե իր հետ չգնա, կսպանի նրան:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությանը միջամտել է հացատան տնօրեն, Երևանի բնակիչ 33-ամյա Ռուզաննա Գ․-ն, որի ընթացքում Գևորգ Գ․-ն մոտակայքում գտնվող արկղից վերցնելով ապակյա երկու շիշ, հարվածել է վերջինիս գլխին, ինչից նա ուշաթափվել է և հարվածի հետևանքով ստացել մարմնական վնասվածք, ինչից հետո Գևորգ Գ․-ն սեռական բնութի հայհոյանքներ հնչեցնելով կոտրել է հացատան գույքը և հեռացել այնտեղից:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև