Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Ապօրինի ծագում ունեցող գույքի մի շարք գործեր կկարճվեն, մի շարք գործեր էլ կկասեցվեն և կվերանայվեն. Գոհար Մելոյան

Սահմանադրական դատարանի որոշում ունենք օրենքի ընդունումից 5 տարի անց և  շուրջ 3 տարուց ավելի քննվել է այս որոշումը՝ դառնալով մեր սահմանադրական արդարադատության երկար քննված գործ։

Ասել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Գոհար Մելոյանը։

«ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, կազմակերպել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողով։

Մելոյանը նշել է, որ վերացական հսկողության շրջանականում ՍԴ-ն օրենքը ճանաչել է սահմանադրական, բայց այն չի սահմանափակում առանձին դիմումների ներկայացումը ՍԴ՝ մարդկանց առանձին իրավունքների հակասահմանադրականությունն ապացուցելու համար։

Նշելով, որ ՍԴ-ն կարևոր արձանագրում է արել՝ Մելոյանը պարզաբանեց, որ այսուհետ հաշվի է առնվելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների ուսումնասիրության հիմքերը համակցության մեջ, որ բռնագանձման ենթակա գույքը կապ ունենա հանցանքի հետ և պետք է համապատասխան պաշտոնական անձի՝ պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։

«Այն էականորեն նեղացնում է դատախազության իրավասությունները և հիմք է պրակտիկ դաշտի տեսլականի փոփոխման՝ մի շարք գործերի կարճման, մի շարք գործերի կասեցման և վերանայման սկզբունքի, թե որ գույքն են իրենք գնահատել որպես ապօրինի, որովհետև մենք պրակտիկայում ունենք դեպքեր, երբ այս հիմքերից որևէ մեկի բացակայությամբ մարդկանց հանդեպ վարույթներ են հարուցել, երբ մարդը որևէ կերպ դրա տակով չէր կարող անցնել։

Ունենք դեպք, որ մարդը պաշտոնատար անձ էր դարձել, պայմանական ասած 2016 կամ 2020 թվականից հետո, բայց ապօրինի ծագում ունեցող գույք են ուսումնասիրում, որը ձեռք է բերվել 1995 թվականին»,-ասել է Մելոյանը։

Նա նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման մոտ 140 վարույթ կա հարուցված։

Facebook
Twitter

Կարդացեք նաև