Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հակասանիտարական վիճակ՝ կենտրոնական ավտոկայանում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սիրում է հայտարարել, որ մայրաքաղաքում այնպիսի աշխատանքներ է կատարվում քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների կողմից, որ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկները զգան, որ գտնվում են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում, որտեղ ոչ միայն անվտանգ է, այլ նաև տիրում է իդեալական մաքրություն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ «Կիլիկա»-ի ավտոկայանում տիրում է գարշահոտ, հակասանիտարական վիճակ։

Դիտահորերից թափվող կեղտաջրերը ողողում են ավտոկայանի ողջ տարածքը, ինչի հետևանքով տիրում  է ոչ միայն գարշահոտ, այլ նաև կողքով անքնելիս սրտխառնոց ես ապրում։

Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․

«21-րդ դար ու նման պատկեր։ Ոչ ավել, ոչ պակաս ամենահին մայրաքաղաքացներից մեկի սրտում։ Ում ասես զանգահարել ենք, ոչ մի օգուտ, մարզերից եկող բոլոր տրանսպորտային միջոցների վերջին կանգառն այստեղ է ու հիմա ոչ միայն կեղտաջուրը, այլ նաև հարևանությամբ, տարբեր հատվածներում կուտակված աղբն է առաջինը աչքին զարնում ուղևորի, ինչու չէ նաև զբոսաշրջիկի։

Նախկինում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին մի քանի անգամ նկատել ենք, որ անակնկալ եկել է ու իր կանտրոլի տակ էր պահում, որպեսզի նման խայտառակ վիճակ չլիներ, մինչդեռ ներկայիս նախարար Դավիթ Խուդաթյանը երևի ժամանակ չունի գոնե մեկ անգամ, թեկուզ ձևական այցելի ու հետևություն անի։ Դե Երևանի քաղաքապետարանի մասին էլ խոսք չկա, նրանց երևի չի էլ հուզում այս պատկերը։

Դե «Վեոլիա ջուր»-ն էլ, ինչպես միշտ, մատների արանքով է նայում նման խնդիրների լուծմանը։ Ամոթ է։

Տուրիստները գալու են ու էս պատկերը տեսնելուց հետո ի՞նչ հիշողություններով են վերադառնալու իրենց երկրներ, գոնե հիմա դուրս եկեք ձեր տաքուկ կաբինետներից ու փորձեք խնդիրը լուծել։ Հավատացեք, եթե հրատապ խնդիրը չլուծվի, օրերը տաքանալուն պես ավելի է սրվելու վիճակը։ Մլակներն ու դիտահորերից դուրս եկող կեղտը խոլերիայի բուն են դառնալու»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև