Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան | Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» | Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման. Նաիրի Սարգսյան. «Փաստ» | Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» | Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո | Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է. Վարդան Օսկանյան (տեսանյութ) | Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան | «Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի | «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան

Լրահոս

Ակնհայտ է, որ ՔՊ-ն իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս «Հանրապետություն» կուսակցության շանտաժներին․ Հայկ Մարության

Այս օրերին մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքը մի քանի նոր ամոթալի դեպքերով «հարստացավ»։ Մենք տեսանք պաշտոնյաների, որոնք թաղի խուժանի վարքագիծ ունեն, մենք տեսանք այդ վարքագիծը արդարացնող, ավելին՝ խրախուսող կուսակցություններ։

Ակնհայտ է, որ ՔՊ կուսակցությունը իշխանությունը պահելու նպատակով տեղի է տալիս կեղծ-եվրոպամետ, իրականում՝ քրեական բարքեր դավանող «Հանրապետություն» կուսակցության կապրիզներին ու շանտաժներին՝ զոհաբերելով դրա համար հասարակության բարեկեցությունն ու օրինականությունը։

Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։ Ձախողված իշխանությունն ու անմրցունակ խորհրդարանական ընդդիմությունը սպառել են հասարակության հետ խոսելու իրենց ասելիքը եւ ուրիշ բան չունեն անելու, քան փոխադարձ հայհոյանքներն ու քաշքշուկներն են։

Մեր հասարակությունը արժանի է այս բարդ շրջանում ավելի հասուն ու խելամիտ կառավարման։

Հորդորում ենք հանրային գործիչներին՝ իրենց խոսքերում ու արարքներում լինել զուսպ, հետեւել օրինականության ու բարոյականության պահանջներին։

Հ.Գ. Օգտվելով առիթից, ուզում եմ նաև շնորհավորել «Նոր ուժ» ռեֆորմիստների կուսակցության անդամներին՝ հիմնադիր համագումարի առաջին տարեդարձի կապակցությամբ։ Ամեն ինչ առջեւում է։

Facebook
Twitter

Կարդացեք նաև