Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» | Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման. Նաիրի Սարգսյան. «Փաստ» | Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» | Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով․ փաստաբան | Վեհափառն ընդունել է «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին և Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին | Արդարացի որոշում չեմ ակնկալում ՍԴ-ից. փողոցից չենք խուսափում, բայց ճանապարհի վերջը պիտի տեսնենք. Լևոն Քոչարյան | Չալաբյանին ձերբակալել են Դանիել Իոաննիսյանի դիմումի համաձա՞յն | Իսրայելի պաշտպանության բանակը չի լքի Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտին, նույնիսկ եթե ԱՄՆ-ն դա պահանջի. Իսրայելի պաշտպանության նախարար | Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո | Ադրբեջանցիների վերադարձի հարցը իշխանություն-ընդդիմություն վիճաբանության առարկա մի դարձրեք, դա Հայաստանի ազգային անվտանգության հարց է. Վարդան Օսկանյան (տեսանյութ) | Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան | «Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ Ալեքբերլի | «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Լրահոս

«Եվ այդ մեկ վնգստացող դատավորը դու ես»․ Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել

Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել.
Հարգելի հայրենակիցներ.
Նախկինում նշել էի, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը 24.02.2025 թ-ի անգրագետ և ապօրինի որոշման հիման վրա իմ նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինել է կալանքով։ Իմ կողմից այդ անգրագետ և ապօրինի որոշման դեմ բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան։ 22.04.2025 թ. Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ՝ Համլետ Ասատրյանի, Սերժիկ Ավետիսյանի, Հայկ Գրիգորյանի և Լիլիթ Թադևոսյանի կողմից որոշում է կայացվել և Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած անգրագետ և ապօրինի որոշումը մնացել է անփոփոխ։
Հատուկ տգետների համար պետք է ասեմ, որ ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհայտ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված վարույթը ենթակա է կարճման։
ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրենց իրավասության սահմաններում պարտավոր են անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհիմն զրկված յուրաքանչյուր անձի։
Ամեն մի պնդումի հետ ըստ ցանկության կարելի է համաձայնվել կամ չհամաձայնվել, բայց դրա ճշտությունը պետք է ստուգել փաստերով։ Հիմա ես խոսում եմ փաստերով՝ քննիչը, դատախազը, դատավորները արդյոք չեն հասկանում, որ պետք է առաջնորդվեն օրենքներով։ Իհարկե շատ լավ են հասկանում և նրանք ովքեր պատվիրել են և նրանք ովքեր ջանասիրաբար ու հավատարմորեն կատարում են այդ սատանայական պատվերը շատ լավ գիտակցում են, որ սույն քրեական վարույթով ներկայացված նկարազարդված փաստաթղթերը որևէ բանի՝ հատկապես քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք չի կարող հանդիսանալ։
Երբ պետք է հանդես են գալիս, որպես պրոֆեսիոնալ և փորձված իրավաբան, իսկ երբ պետք չէ իրենց դնում են չհասկացողի տեղ և այնպիսի տպավորություն են ստեղծում, որ առաջին դասարանը մինչև հունվար են գնացել։
Հանցագործությունը մնում է հանցագործություն, միևնույն է, թե ինչ ես կրում ոճրագործի գլխարկ, թե դատավորի փիլոն։
Ձեզանից քանիսը կխոստովանի, որ շատ դեպքերում դատաքննության է գալիս որպես ազնիվ մարդ, բայց տուն է վերադառնում որպես հանցագործ։
Հիմա ես գործ ունեմ հանցավոր խմբի հետ, ովքեր կատարում են քրեորեն պատժելի արարք՝ ինչ-որ մեկի ցանկությունը բավարարելու նպատակով։ Այսինքն ստացվում է այնպես, որ մի խումբ հանցագործներ որոշում են ես հանցանք կատարել եմ, թե ոչ։
Ենթադրյալ տուժողի խնամի, Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի ականջները նույնիսկ հեռվից տեսանելի է, այնպես որ չմտահոգվեք ոչինչ չի վրիպել իմ տեսադաշտից։
Կարծում եմ ժամանակն է, որպեսզի վարչապետի աթոռին նստած անձնավորությունը բացահայտի պատերի տակ վնգստացող դատավորներին, ցավոք դրանք շատ շատ են։
Եվ դատավորների հետ հանդիպում կազմակերպելով հրապարակային հայտարարի այն դատավորների անուն ազգանունը, ովքեր պատերի տակ վնգստում են։ Որպես կարգախոս օգտագործել հետևյալ միտքը.
«Եվ այդ մեկ վնգստացող դատավորը դու ես»,«Եվ այդ մեկ վնգստացող դատավորը դու ես» և այսպես մինչև վերջին պատերի տակ վնգստացող դատավոր…
Facebook
Twitter

Կարդացեք նաև