Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Կոռուպցիոն սկանդալների մեջ չեմ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել, այլ մարմնի կողմից չեմ հրավիրվել. ֆինանսների նախարար

Չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը որոշել է իրեն գովազդի իմ հաշվին. այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադառնաով հարցին ՝ կոռուպցիոն գործարքների մե՞ջ է:

Նախարարը նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել, վերջացրել է, այդ ուսումնասիրության շրջանակներում իրենից պահանջվել են որոշակի պարզաբանումներ:

«Ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր՝ այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ինչ եկամուտներ եմ ունեցել, ինչ ուղղություններով եմ այդ ծախսումներն արել: Այդտեղ, ըստ էության, երևում են իմ հայտարարագրածի ապացույցները: Եթե խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը պարզաբանում կստանան»,- ասաց նա:

Հարցին էլ՝ հրավիրվե՞լ է որևէ մարմնի կողմից հարցաքննության, Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց: «Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից: Ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է անտոկոս վարկ ստանալուն, Հովհաննիսյանն ասաց, որ 20 թվականի պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշել են, որ իրենք մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացնի Հայաստանի այսպես զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ:

«Որոշեցինք այսպիսի բան հիմնադրել և իմ ընկերներից մեկը որպես իր մասնակցությունն էդ գործընթացում, պարտքով էդ գումարը, այսինքն էդ գումարը ներդրեց էս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ էդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը: Հետո, իհարկե, 21 թվականի օգոստոսին, երբ որ կառավարությունը որոշեց, որ ես պետք է ստանձնեմ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, ես ստանձնեցի այդ պաշտոնը, դրանից հետո այդ գործունեությամբ չեմ զբաղվել: Ուղղակի այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի և այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալն իրականացրել է և արդեն գործունեություն է իրականացնում»,- ասաց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031