Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել․ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը մի քանի օրից կավարտվի

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահական ընտրությունների: Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 19 օրից կավարտվի: Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը, թեկուզ վտարանդի, պետք է շարունակեն գործել:

«Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք, էսպես, կոնսենսուսային նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, նախ, պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ՝ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի», — «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը առաջ մղելու, օրակարգում ակտիվ պահելու համար անհրաժեշտ է, որ տեղահանված ժողովուրդն ունենա առաջնորդ, նախագահի ինստիտուտը անխափան աշխատի, ասում է Հակոբյանը: Նրա խոսքով՝ միջազգային կառույցներում իրենց շարունակում են ընդունել որպես Արցախի ներկայացուցիչներ:

«Հիմա շատ շատերի մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչի է պետք Արցախի պետական ինստիտուտները: Միջազգային հանրությունը ինքը հակված է և տեսնում է, թեկուզ և իրենց ձևակերպումներում միգուցե Արցախի նախագահ չի, բայց իրենք մեզ բոլորիս ընկալում են որպես Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներ», — վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը:

Նախագահի թեկնածուի քննարկումները դեռ չեն հանգուցալուծվել: Հաջորդ շաբաթ պարզ կլինի՝ միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուներ են առաջադրելու: Սամվել Շահրամանյանի թեկնածության մասին ի՞նչ են մտածում: Հնարավո՞ր է՝ հակված են, որ ինքն էլ շարունակի:

«Երևի Դուք ուղիղ պատասխան եք ուզում ինձնից, բայց ես հակված եմ, որ Արցախը նախագահ ունենա, այդ ինստիտուտը պահպանվի, երկրորդը՝ այն նախագահը, որը կընտրվի, պիտի կենսունակ լինի: Պիտի Արցախի նախագահը նաև լինի էնպիսին, որպեսզի այդ ժողովուրդը՝ Արցախի ժողովուրդը, վախվորած, չգիտեմ, խեղճացած, անհայրենիք էդ զգացողությունը չլինի իրենց մոտ, և կարողանա համախմբի իր շուրջ», — հայտարարեց արցախցի խորհրդարանականը:

Սամվել Շահրամանյանը ղեկավարել է Արցախի վերջին օրերին: Խորհրդարանը նրան ընտրեց Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախի հայաթափումից տասն օր առաջ: Արդյոք մտադիր է շարունակել որպես վտարանդի նախագահ: Շահրամանյանը մի քանի օր առաջ ասաց՝ քաղաքական ու հանրային քննարկումներից հետո կորոշի. — «Կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից, և մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները»:

Նախընտրական քննարկումներին, որ ակտիվ շարունակվում են, չեն մասնակցում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավորները: Նրանք ոչ մի հարցում միասնական չեն պատգամավորների հետ, պնդում է Հակոբյանը: Ինտրիգներ է նկատում, որ իրեն դուրս չեն գալիս: Մամուլում գրվեց նաև Սամվել Բաբայանի թեկնածության մասին, բայց Բաբայանը հայտարարեց, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին: Հետո լուրեր շրջանառվեցին Արցախի նախկին նախարարներից Հայկ Խանումյանի թեկնածության մասին:

«Որևէ խմբակցություն ինձ առաջարկ չի արել, որևէ պատգամավոր ինձ առաջարկ չի արել, ոչ էլ ես եմ որևէ մեկին առաջարկ արել: Արցախի տարածքից դուրս որևէ արցախյան պաշտոնի չեմ հավակնում: Երբ Արցախը վերադարձնենք, էն ժամանակ էդ հարցը կարող եք ուղղել», — «Ազատությանը» ասաց Խանումյանը:

Հայկ Խանումյանը, թեև առաջադրվելու մտադրություն չունի, բայց կողմ է, որ Արցախի կառավարությունը, թեկուզ վտարանդի, շարունակի գործել. — «Ես որևէ խնդիր դրա մեջ չեմ տեսնում և զարմացած եմ էն մարդկանց վրա, որոնք դրա մեջ խնդիր տեսնում են»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031