Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Մի շարք ՀԿ-ներ դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրելու կառավարության որոշումը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Ամուլսարի հանքի հարակից համայնքների և Հայաստանի տարբեր բնակավայրերի մի խումբ քաղաքացիներ 2025 թվականի ապրիլի 28-ին դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել բյուջետային երաշխիք տրամադրելու մասին ՀՀ կառավարության 27.02.2025թ․ թիվ 220-Ա որոշումը, որով «Լիդիան Արմենիա» ընկերությանը նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք։ Դատարանում հայցվորների լիազորված ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Գենյա Պետրոսյանը։

Վիճարկվող որոշմամբ կառավարությունը նախատեսում է երաշխավորել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցների ներգրավումը բանկերից՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Հայցվորների կարծիքով՝ այս որոշումը խախտում է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ, մասնավորապես՝

  • Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց սահմանվել է հաջորդական գրավը, որը չի երաշխավորում պետական միջոցների վերադարձը և չի համապատասխանում բյուջետային օրենսդրության պահանջներին։
  • Որոշման ընդունման պահին բացակայում էր ընկերության ակտիվների շուկայական արժեքի գնահատումը, ինչն անհրաժեշտ էր օրենքով նախատեսված  սահմանաչափի պահպանման պահանջը  ապահովելու համար,  իսկ անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն Կառավարությանը վերապահված չէ։
  • Օգտագործված ֆինանսական տվյալները մեկ տարվա հնություն ունեն և չեն բավարարում ընկերության վճարունակության արդի գնահատման պահանջին։
  • Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը բացակայում է, ինչը պարտադիր նախապայման է բյուջետային երաշխիք տրամադրելու համար։
  • Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ անվավեր են ճանաչվել «Լիդիան Արմենիա»-ին ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության վերաբերյալ վարչական ակտերը ։

Անկախ փորձագետների, այդ թվում՝ «Էլարդ» ընկերության գնահատմամբ, ծրագրի իրագործումը պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր, ներառյալ՝ ջրային ռեսուրսների պոտենցիալ աղտոտում, ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի օգտագործման ռիսկերը գնահատված չլինելու և թթվային դրենաժի սպառնալիքներ։

Հայցը հիմնված է ինչպես քաղաքացիների՝ առողջ և անվտանգ միջավայրում ապրելու, առողջության իրավունքների, այնպես էլ ՀԿ-ների՝ բնապահպանական շահերի պաշտպանության իրավունքի վրա՝ Օրհուսի կոնվենցիային համապատասխան։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031