Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան | Արմավիրի մարզում` Ակնալիճում, 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բшխվել ծառին․ կա վիրավnր | Նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում․ Հովհաննես Մովսիսյան | «Ալյանսը» ինքնաբացարկի դիմում է ներկայացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կալանավայրերում այլևս տեղ չկա, մարդկանց տնային կալանք են տալիս․ Ծառուկյանը թվարկում է առկա խնդիրները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ | «Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ) | Ստորագրվել է օրենք, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար | Արմավիրի մարզում Նալբանդյան-Նոր Արտագերս ճանապարհին hրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում | «Քո և մեր մյուս ընկերների վերադարձը բոլորիս պատվի հարցն է». Սամվել Կարապետյանը՝ Ռուբեն Վարդանյանին | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին

Լրահոս

Տղաներ և աղջիկներ, մի կորցրեք ինքնատիրապետումը, անտեղի մի հարձակվեք ՀՀԿ-ի վրա. զուսպ եղեք, հերիք ձեզ կոտորեք, խելքի եկեք, որ կպնենք դավաճանին հեռացնելու պայքարին. Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետականը անցած յոթ տարիներին եղել է ընդդեմ այս դավաճան իշխանության, , ընդ որում՝ 2018-ին ՀՀԿ-ն սրանց միակ ընդդիմությունն էր,եւ բոլորը, բոլորդ ՀՀԿ-ի դեմ էիք եւ, տարօրինակ ու ինձ համար՝ ցավալի ռեւերանսների եւ սիլիբիլիների մեջ էիք սրանց հետ։ Ապա, շատերիդ աչքերը բացվեցին, եւ հատկապես 2020-ի պատերազմից, զոհերից, Արցախը դեպի հանձնում տանող սրանց այլեւս բացահայտ քայլերից հետո, մի պահ թվաց ընդդիմությունը միակամ է, միասնական եւ եկաք, կանգնեցիք ընդդիմադիր դաշտում, այսինքն, այնտեղ, որտեղ էր Հանրապետականը 2018-ից ի վեր։ Մենք ուս-ուսի, այո, նվիրված եւ միասնական պայքարեցինք, ծեծվեցինք, վիրավորվեցինք, դուք, մենք, բոլորս միասին եւ համերաշխ, ընկանք ու ոտքի ելանք, բոլորս, մեզնից շատերը։

Եւ, այսօր ձեր նախընտրակաան կրքերը բավարարելու նպատակով, կամ, կրկին ՀՀԿ-ին մերժելու ձեր խանդոտ պահվածքով որոշ ընդդիմադիրներդ չեք ամաչում եւ Հանրապետականի հասցեին ինչ կեղծիք, ապուշություն, ստից-մատից ծծած տափակություններ եք փորձում նետել , ես զայրանում եմ, ես ապշում եմ, քանի երես ունեք, ես չեմ ընդունում ձեր այս մոլուցքը՝ կրկին ՀՀԿ-ի հաշվին, կրկին ՀՀԿ-ին վատաբանելու հաշվին ձեր <քյարը> ստանալը, ձեր շահաբաժինը մեծացնելը։ ՀՀԿ-ին կրկին մերժելու ձեր մոլուցքի մեջ շատերդ <մոռանում եք>, թե ինչպես էիք ՀՀԿ-ից խնդրում, ակնածում։ Տղաներ եւ աղջիկներ, մի կորցրեք ինքնատիրապետումը, անտեղի մի հարձակվեք ՀՀԿ-ի վրա եւ մի կեղծեք, ասելով, թե մենք ենք ձեր վրա քար նետում։ Մեղր կերեք, վերականգնեք ձեր հիշողությունը եւ ընդունեք, որ դուք սկսեցիք, դուք առաջինը քար նետեցիք եւ մեր բոլոր ասածները ձեր արածին ի պատասխան են, զուտ։
Զուսպ եղեք, ոչ մի ներկա կամ ապագա մանդատ չարժե ժողովրդի եւ երկրի անվտանգություն, մարդկային հարաբերություն, մարդկային հարգանք։ Իսկ երկիրը վտանգի մեջ է եւ մարդկային հարաբերությունները՝ մազից կախված, ձեր շնորհիվ։ Ոչ մի մանդատ կամ պաշտոն, ապագա իշխանության ոչ մի ակնկալիք չարժե արժանապատվություն եւ պատվախնդրություն։ Հերիք ձեզ կոտորեք։ Հիմնական գործը դեռ արված չէ, եթե չեք հասկացել, հիշեցնեմ, մեր բոլորի ընդհանուր ախոյանը, մեր երկրի թիվ մեկ դավաճանը դեռ իշխանություն ունի։ Սա անենք, հետո կգա մնացածի հերթը․․․Մի շտապեք, խելքի եկեք , որ կպնենք դավաճանին հեռացնելու պայքարին եւս մեկ անգամ, հուսամ՝ էս անգամ, հաղթական ավարտով։Եւ հիշեք, մեր երկիրն այնպիսի օրհասական վիճակում է, որ միայն մեկ ուժ միայնակ չի կարող սրանցից ազատվել, բռունցքվել է պետք։
5․05․2025 »։
Facebook
Twitter

Կարդացեք նաև