Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Փաստորեն, աշխարհի ամենաուժեղ կուսակցությունն ենք մենք, պետք է մեզանից անհանգստանալ. ՔՊ-ականի հեգնանքը

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն «իսպանական ամոթ» է ապրել ընդդիմադիրների պատճառով։

ԱԺ-ում այսօր նա հայտարարեց, որ Վալենսիայում կայացած ԵԺԿ համագումարին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ են արել դեմ քվեարկել Հայաստանի վերաբերյալ բանաձևին։

«Բավականին լավ բանաձև էր, խոսում էր ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության բնագավառում ռեֆորմների մասին, ԵՄ-ի հետ մերձեցման մասին, գերիների ազատ արձակման մասին և այլն։ Ու ահա առաջ է գալիս իսպանական ամոթը»,- հայտարարեց ՔՊ-ականը։

Նրա խոսքով՝ ԵԺԿ-ն 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է բանաձևը։

«Ասում են, թե այդ բանաձևը գրվել է ՔՊ գրասենյակներում, շատ տարակուսելի է այս պնդումը, որովհետև, այդ պարագայում, օրինակ, Եվրոպական պառլամենտի բանաձևերը ևս գրվում են ՔՊ-ում, ՔՊ գրասենյակում է, օրինակ, մշակվում ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և այլ։ Փաստորեն, աշխարհի ամենուժեղ կուսակցությունն ենք մենք, մեզանից, իսկապես, պետք է անհանսգտանալ»,- հեգնեց ՔՊ-ականը։

Նա ասաց, թե ընդդիմադիրների գործելակերպն արդեն ամոթի հարց չէ, այլ՝ ազգային անվտանգության։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031