Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը | Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան | Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին | Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ) | Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին | Երևանում կատաղի մшրտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ 3 օր է քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է Արցախի դրոշը․ ՀՅԴ ՀԵՄ | Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան | Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս պաշտոնից ազատվելու պահանջ է ներկայացվել․ դիմում գրելուց հրաժարվելուց հետո, նրան ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան | Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

Լրահոս

Մոսկվան խորապես մտահոգված է Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատման սրմամբ. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խորը մտահոգություն է հայտնում Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածության աճի կապակցությամբ՝ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնի է դարձել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունից, որը հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

«Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության գործողությունները, դեմ է դրա ցանկացած դրսևորմանը և ընդգծում է ամբողջ միջազգային հանրության ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ այս չարիքի դեմ արդյունավետ պայքար մղելու համար», — նշված է մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ներգրավված կողմերին ցուցաբերել զսպվածություն՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացումը թույլ չտալու նպատակով, և հույս է հայտնում, որ իրավիճակը կլուծվի քաղաքական և դիվանագիտական միջոցներով։

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, ևս 46-ը վիրավորվել է, մինչդեռ ավելի վաղ հաղորդվել էր 2 զոհի, 12 վիրավորի մասին։։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։

Վերջինս ընդգծել է, որ Պակիստանի իշխանությունները կպատասխանեն Հնդկաստանին «իրենց ընտրած ժամանակին, վայրում և միջոցներով»։

Մայիսի 7-ի գիշերը հնդկական բանակը հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Պակիստանի սահմանային գոտում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչության, որին զոհ էր գնացել 26 մարդ։ Պակիստանը 48 ժամով փակել է իր օդային տարածքը և կործանիչներն օդ է հանել։ Պակիստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ ինքնաթիռ է խոցվել։

Հնդկաստանի բանակը հայտարարել է «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի թիրախում «Պակիստանի ահաբեկչական ենթակառուցվածքներն են»։ Հնդկաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ Պակիստանից «ծրագրվել և Հնդկաստան են ուղղորդվել ահաբեկչական հարվածներ»։

«Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը»․ նման գրառում է արվել Հնդկաստանի բանակի X-ի էջում։

Հնդկաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել Պակիստանի 9 օբյեկտի։ Նյու Դելիում հատուկ ընդգծել են, որ թիրախում պակիստանյան բանակի օբյեկտները չեն եղել։

«Պակիստանյան զինվորականները հարձակման չեն ենթարկվել։ Հնդկաստանը նկատելի զսպվածություն է ցուցաբերել նպատակների ու մեթոդների ընտրության հարցում»,- հայտարարել է Հնդկաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Հնդկաստանի թիրախներին, հաղորդել են SAMAA TV-ի աղբյուրները։ Պակիստանի ՊՆ-ից հաղորդել են՝ իրենց երկրի տարածքին Հնդկաստանից հասցված հարվածներն անպատասխան չեն մնալու։

Facebook
Twitter

Կարդացեք նաև