Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Փաստորեն, նիկոլականներն ու արեւմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Ես ինձ համարում եմ Մեծ հայրենականի հաղթանակի ժառանգ ու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ջատագով։

Փաստորեն, նիկոլականներն ու արեւմտամոլները ծանր են տարել Մոսկվայում Հանրապետականի մասնակցությունը Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումին։

Մի բան ակնհայտ է. հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ հաղթանակում ունեցել է ծանրակշիռ ներդրում։ Հարյուր հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Մեծ հաղթանակի։

Հայաստանն ու հայ ժողովուրդը 100-ից ավելի, իսկ ավելի կոնկրետ՝ 114 ԽՍՀՄ հերոսներ են տվել (4-ը խորհրդա-ֆիննական պատերազմում, 103-ը՝ Մեծ հայրենականի տարիներին, իսկ 7-ը՝ անմիջապետ պատերազմից հետո):

Անաստաս եւ Արտեմ Միկոյանների, մարշալներ՝ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խանփերյանցի եւ ԽՍՀՄ ծովակալ Իսակովի անունները ոսկե տառերով են գրված Մեծ հաղթանակի տարեգրության պատմության էջերում։

Ազգային դիվիզիաներից միայն Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիան է  (հրամանատար Նվեր Սաֆարյան) մասնակցել Բեռլինի գրավմանը։

1941-1945թթ. պատերազմը մեր ժողովրդի համար հիրավի Մեծ հայրենական էր։ Այլեւս բացահայտված փաստ է, որ Ստալինգրադում ֆաշիստների հնարավոր հաղթանակից հետո Թուրքիան պլանավորում էր անցնել սահմանն ու գրավել Խորհրդային Հայաստանը՝ ավարտին հասցնելով ցեղասպանությունը։

Ու հիմարություն է կարծել, որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումին։

Փաստ է նաեւ, որ նախ եւ առաջ խորհրդային զինվորի հերոսության շնորհիվ է Եվրոպան ազատագրվել ֆաշիզմից։ Դա չգնահատելը եւ՛ տգիտություն է, եւ՛ երախտամոռություն։

Հայ-ռուսական հարաբերությունների մասով.

Հայաստանն ունի արտաքին երկու սպառնալիք՝ Ադրբեջան եւ Թուրքիա։ Եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները 30 տարի հնարավորություն են տվել մեր երկրին հիմնականում զերծ մնալու թուրքական սպառնալիքից։

Հիշեցնեմ, որ դեռեւս 1992-1993թթ. ՌԴ-ն առնվազն երեք անգամ խափանել է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման ծրագրերը։ Դրա մասին են վկայում արդեն գաղտնազերծված բազմաթիվ փաստաթղթեր։

Ռուսական 102-րդ ռազմաբազան է ցայսօր հսկում հայ-թուրքական սահմանը, որի գործունեության ժամկետը 2010-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ երկարացվեց մինչեւ 2044թ։

Հենց Սերժ Սարգսյանի ջանքերով Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, որի դրական պտուղները մինչեւ օրս քաղում են ՀՀ քաղաքացիները։ Կրկնում եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են ՀՀ ազգային ու պետական շահերից։ Ու մենք շարունակելու ենք խորացնել ՀՀԿ-Միասնական Ռուսաստան միջկուսակցական կապերը՝ առանցքում ունենալով ՀՀ պետական շահը։

Իսկ նիկոլիստների ու արեւմտամոլների նպատակը՝ Հայաստանը դարձնելու հակառուսական պլացդարմ, բացառապես բխում է Հայաստանի հակառակորդների ու թշնամիների շահերից։ Հայաստանը չպետք է դառնա հակառուսական պլացդարմ ու թուրքական վիլայեթ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև