Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

«Ես այժմ իմ կյանքի լավագույն ու գունեղ օրերը չէ, որ ապրում եմ, բայց փորձում եմ ինքս փոքր ինչ լուսավորել». Անի Քոչար

Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարն ինստագրամյան իր էջում նոր գրառում է արել՝ անդրադառնալով կյանքի այս փուլում ունեցած դժվարություններին:

«Ես շտապում եմ ապրել, ջանում ամեն բան հասցնել, ամեն տեղ, ուր ինձ հաճելի կլինի լինել (օբյեկտիվ պատճառներով սահմանափակ հնարավորություններով ժամանակի և սահմանների իմաստով. դա էլ կշտկվի:
Այս գրողի տարած կյանքը կարճ է ու անկանխատեսելի, ամեն րոպեն մի գանձ է ու այն իր ճիշտ արժեքը պետք է ունենա:

Վաղվա օրվա երաշխիք ոչ մեկս չունենք, շտապեք ապրել, քանի դեռ տրված է:
Կյանքի գույները վայելելիս (այն միշտ չէ վառ, գունեղ ու լուսավոր, բայց ամեն գույն իր ժամանակը, առաքելությունն ու տեղն ունի. պատրաստ եղիր ամեն գույնին, ինչպես նաև ինքդ ներկելուն. ես այժմ իմ կյանքի լավագույն ու գունեղ օրերը չէ, որ ապրում եմ, ավելի ճիշտ իմ ցանկալին ու երազածը, ամեն բան այլ պետք է լիներ, բայց ես ամեն օրս փորձում եմ ինքս փոքր ինչ լուսավորել ու լուսավորել ու կրկին լուսավորել, մինչև խավարը նահանջի»,- գրել է Անի Քոչարը:

ԱՎելի վաղ, սրտի վիրահատության 1-ին փուլի, հետագայում սպասվող բուժման փուլերի, լրատվամիջոցների սխալ գործելակերպի ու դրա հետևանքով վատ մեկնաբանությունների արժանանալու, երբեք չկոտրվելու և կյանքի բարդ շրջանում դստեր 1-ամյակը կազմակերպելու մասին առաջին անգամ Անի Քոչարը պատմել էր Tert.am Life-ին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև