ՔՊ 26,7%, «Ուժեղ Հայաստան»՝ 14,1%, «Հայաստան»՝ 8,2%, ԲՀԿ՝ 7,9%․ սոցհարցում | «Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում ՀՀ-ն վատթարացրել է դիրքերը՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում | Հիշե՛ք Արցախը, որ ձեր քվեով, Հայաստանը նույնպես չարժանանա նույն ճակատագրին. Արտակ Զաքարյան | 100,000 զբոսաշրջիկ կգա ֆուտբոլի առաջնությանը, էդքան մարդ մտնի Իջևան՝ այնտեղի սնունդը կվերջանա. Փաշինյան | Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան | Աջափնյակում բացվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական գրասենյակը (տեսանյութ) | Սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս․ Գագիկ Սուրենյան | Կառավարությունը վավերացրել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ | Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում | Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ | Մխչյանում բախվել են 2 «Opel» ու «ՎԱԶ 2114»-ը | Սամվել Ալեքսանյանը 350 հազար կիլոգրամ գոմեշի միս է ներկրելու Հնդկաստանից․ Կառավարությունից աջակցություն է խնդրում. Factor | «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկվածը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը | Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» | «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է Երևանի խնդիրների վերաբերյալ նախընտրական ծրագրի սեղմագիրը

Լրահոս

Արցախի պողոտայում ջրատարն ընկած կնոջը հաջողվել է փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել է (տեսանյութ)

Ապրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում են ջրատարի մոտակայքում գործող կարևոր նշանակության օբյեկտի պահպանություն։
1-ին ռազմականացված ջոկատի հրաձիգ Սարգիս Սարգսյանը վերհիշում է կատարվածի մանրամասները։

«Գործընկերոջս հետ վազեցինք ձայների ուղղությամբ։ Ջրատարում նկատեցինք մի տղամարդու և մի կնոջ, որոնք բռնվել էին ամրանից։ Ջուրը բավական վարար էր, ու նրանք հազիվ էին կարողանում իրենց պահել։ Ես անմիջապես կիսով չափ մտա ջրատարը և բռնելով կնոջ ձեռքից՝ նրան դուրս հանեցի ջրատարից։ Փորձեցի նաև դուրս բերել տղամարդուն, բայց չհաջողվեց. ջուրը նրան տարավ»,- նշում է հրաձիգ Սարգիս Սարգսյանը։
Սարգիս Սարգսյանն ու գործընկերը որոշ տարածություն վազել են ջրատարի երկայնքով, փորձել տղամարդուն փրկելու հնար գտնել, բայց չեն կարողացել։
Պարզվեց, որ ջրատարն ընկած կինը Երևանում բնակվող 48-ամյա Սյուզաննա Կ.-ն է, իսկ տղամարդը՝ նրա 42-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։
Հետագայում պիտի պարզվեր նաև, որ տեղի ունեցածն ամենևին էլ դժբախտ պատահար չէ, այլ՝ հանցանք, որի բացահայտման գործը ստանձնեցին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների՝ հրապարակման ենթակա արդյունքները ներկայացնում է բացահայտման միջոցառումներին ներգրավված Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՄԴՈՒՀԴՊ բաժնի ծառայող Վարդան Մանուկյանը։
«Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինը և նրա օտարերկրացի ընկերը Նոր Խարբերդի տներից մեկում ալկոհոլ են օգտագործել, ապա որոշել են միասին գնալ զվարճանքի վայր»,-մանրամասնում է Վարդան Մանուկյանը։

Զվարճանքի վայր հասնելու համար նրանք Արարատի մարզի Այնթապ գյուղում կանգնեցրել են պատահական ավտոմեքենա ու վարորդին խնդրել, որ իրենց տեղափոխի։ Երևանի քրեական ոստիկանները օպերատիվորեն պարզեցին ոչ միայն տվյալ ավտոմեքենայի մակնիշը, համարանիշը, այլև կատարվածի մի շարք հանգամանքներ։
Վարդան Մանուկյանը նշում է՝ «Նախ պարզեցինք, որ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը նստել են արծաթագույն «Օպել» մակնիշի ավտոմեքենա։ Ուսումնասիրություններ կատարեցինք Նոր Խարբերդում ու հարակից թաղամասերում բնակվող և արծաթագույն «Օպել» շահագործող անձանց շրջանում։ Մեր օպերատիվ տեսադաշտում հայտնվեց 26-ամյա երիտասարդ, որը դեպքի օրն իր արծաթագույն «Օպել»-ով եղբոր հետ այդ ճանապարհով գնալիս է եղել Նուբարաշեն»։

Քրեական ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված երիտասարդը բնակվում էր Նուբարաշենի Մասիս Ա թաղամասում։ Իրավապահների առաջնային խնդիրն էր հստակեցնել նրա և եղբոր գործողությունները՝ նրանց և ջրատարն ընկածների փոխհարաբերությունների բնույթը, ենթադրյալ հանցանքի շարժառիթը։
«Մեզ հաջողվեց պարզել, որ նուբարաշենցի եղբայրները և ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը միմյանց չեն ճանաչել։ Ավելին՝ առաջին անգամ միմյանց տեսել են, երբ ջրատարն ընկած կինն ու նրա ընկերը զվարճանքի վայր հասնելու նպատակով կանգնեցրել են երիտասարդների «Օպելը»։ Ճանապարհին նրանց միջև վեճ է ծագել, որն ուղեկցվել է քաշքշուկով»,- նշում է քրեական ոստիկանը։

Վեճի ընթացքում վարորդն ավտոմեքենան կայանել է Արցախի 5-րդ նրբանցքի հատվածում՝ ջրատարի հարևանությամբ։ Այնուհետև կինը, դեռևս չպարզված հանգամանքներում, ընկել է ջրատարը, իսկ նրա օտարերկրացի ընկերոջը հրել ու դիտավորյալ ջրատարն է գցել «Օպելի» վարորդը, ինչից հետո եղբայրները հեռացել են տարածքից։

Նույն օպերատիվությամբ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերեցին ու նախաքննական մարմին ներկայացրին 21 և 26 տարեկան եղբայրներին։ Նրանցից ավագին մեղադրանք է ներկայացվել։ Դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Փրկարար ծառայության և Ոստիկանության ուժերը ձեռնարկում են որոնողական միջոցառումներ՝ ջրատարն ընկած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930