ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանդազի սկանդալային բացահայտումը Աննա Հակոբյանի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դիմելը անհրաժեշտ պայման է, բազմաթիվ մեր գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու | Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը | Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում. Արարատ Միրզոյան | Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են. Փաշինյանը՝ ԵԱՏՄ մասին | Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել. Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

Լրահոս

Շուշին մեզ հիշեցնում է, որ անգամ 1992 թվականի դժվար օրերին մենք հաղթանակեցինք, իսկ դա նշանակում է՝ կարող ենք նորից, կարող ենք միշտ. Նաիրի Սարգսյան

Մայիսի 8-ը մեզ հիշեցնում է՝ ինչ ենք կարողանում, երբ միակամ ենք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, դարձյալ նշում ենք ոչ միայն հպարտությամբ, այլ նաև խորը ցավով։

Այդ հպարտությունն ապրեցնողը հաղթանակն է, որ մեր հերոսների արյամբ գրվեց դեռ 1992 թվականին, բայց ժամանակավորապես խավարվեց 2020-ին՝ Ադրբեջանի ագրեսիայի, արտաքին ուժերի լռության և, ցավոք, նաև գործող անկարող ու անպատասխանատու կառավարիչների կործանարար որոշումների հետևանքով։

Շուշիի ազատագրումը նորանկախ հանրապետության հավաքական կամքի ու պայքարի խորհրդանիշ էր, որ բեկեց Արցախյան ազատագրական մարտերը՝ ցույց տալով, որ ամենից բարդ պայմաններում հայի կամքը կարող է անհավանական արդյունքներ արձանագրել։

Շուշիի հաղթանակները, չնայած ներկա ծանր իրողություններին, պետք է դառնան հաղթող սերունդ դաստիարակելու կարևոր ելակետ ու գործոն՝ արձանագրելու ու փաստելու, որ հայը պայքարող տեսակ է, հայն ունի դիմադրելու և իր ինքնությունը, պետությունը պահելու բացառիկ հատկություն։

Ուստի ուղղենիշային պետք է լինի հաղթանակի գաղափարը՝ միաժամանակ հաշվի առնելով բոլոր այն բարդությունները, որոնք այդ ճանապարհին կհանդիպեն։

Այսօր մեզ համոզում են, որ հայը անորակ է, անընդունակ՝ ինքն իրեն ու իր պետությունը պաշտպանելու։

Հիշենք՝ առավել ծանր իրավիճակներում են լուծվել արժանապատիվ խնդիրներ, և նման դիտարկումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայի տեսակի դեմ ուղղված թշնամական քարոզչություն։

Ի հակադրում դրան պետք է ամեն ինչ անենք՝ միասնական լինելու, մեր պատմությունը երբեք չմոռանալու, պայքարելու և ավելի լավը, ավելի ուժեղ դառնալու համար։

Շուշին մեզ հիշեցնում է, որ անգամ 1992 թվականի դժվար օրերին մենք հաղթանակեցինք, իսկ դա նշանակում է՝ կարող ենք նորից, կարող ենք միշտ։

Մենք կարող ենք՝ հանուն մեր հայրենիքի, մեր իրավունքների, մեր ապագայի։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար զոհված մեր սուրբ նահատակներին և նրանց մայրերին, քանզի նրանք կրեցին հաղթանակի ամենածանր գինը»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև