Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է.

«Նիկոլն այսօր գրել է. «…ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ ւ է խաղաղություն»։

Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը:

Փաստն այն է, որ մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով:

Գործող կառավարիչները հինգ տարում Արցախի և Հայաստանի դեմ չորս պատերազմի ու ռազմական ագրեսիայի դուռ են բացել՝ հանձնելով Արցախն ու օկուպացիայի տակ թողնելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Հիմա հետաքրքիր է, ու՞մ են այդպես «խրոխտ ակնարկում»: Սեփական դավադիր գործողությունների հետևանքնե՞րն են գիտակցել, թե՞, թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքների հավանականությունն է վախեցրել:

Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից: Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը:

Շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության 80-ամյակը:

Այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք ուներ միմյանց շնորհավորելու Եռատոնի առթիվ, սակայն՝ կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է…»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև