Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են | Միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու վերաբերյալ | Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանդազի սկանդալային բացահայտումը Աննա Հակոբյանի մասին | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի | Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով դատարանի որոշումը, տնային կալանքը վերացվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՍԴ դիմելը անհրաժեշտ պայման է, բազմաթիվ մեր գործընկերներ արդեն ասել են՝ ՍԴ-ի դիմաց են լինելու | Հունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան | Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմшկան հանցագործ է, եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր. ադրբեջանագետ | Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի | Այո՛, առաջ կանգնում էինք կարմիր լույսի տակ, հիմա չենք կանգնում. Փաշինյան | Այսօր պարզ կլինի, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահը | Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան | Խուզարկում են Գյումրիի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանի բնակարանը

Լրահոս

Լրագրող Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից տեղափոխել են ՁՊՎ, քննվելու է նրան կալանավորելու հարցը

Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ձերբակալվածների պահպանման վայր։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։ «Լիլիթ Աղեկյաի նկատմամբ կատարվում են ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններ, հետապնդում։ Ժամը 12։00-ին կալանքի նիստ է նշանակված։ Ինձ հրաժարվում են ներգրավել որպես պաշտպան»,-մանրամասնեց Զարուհի Փոստանջյանը։ Նա հիշեցրեց, որ 2025 թվականի մայիսի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում մի խումբ ոստիկաններ ներխուժել էին հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանի բնակարան առողջական խնդիրներ ունեցող տարեց մոր առջև՝ ձեռքերը ոլորելով ձերբակալել և տարել են ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են խուլիգանական դրսևորումներով Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենին՝ Արմինե Սուքիասյանին և դատավորին դատավարության շրջանակներում կոռումպացված անվանելու մեջ։ « Ասում են՝ ես վկա եմ եղել, չեմ կարող ներգրավվել որպես պաշտպան, ինչը այդպես չէ․ ես վկա չեմ։ Արմինե Սուքիասյանը 7 հայց էր ներկայացրել Լիլիթ Աղեկյանի դեմ, 5-ը դատարանում հաղթել ենք, ապացուցվել է, որ զրպարտություն չի եղել։ Մնացած գործերը դեռ քննվում են։ Հիմա ասում են՝ խուլիգանություն է արել»,-ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև