Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Բարկացնող է՝ Փաշինյանը չխոսեց Շուշիի ազատագրումից, բայց զարմանալու ոչինչ չկա. Արտակ Բեգլարյան

Գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է, այսինքն եթե կարճ ձևակերպենք, մենք պետք է ունենանք ամուր զարգացած Հայաստանի Հանրապետություն: Ամբողջ հայ ժողովուրդը պետք է ունենա  ազգային գաղափարախոսություն և ազգային էլիտա, իսկ դրա հիման վրա նաև արդյունավետ կառավարում։ Դրա հիման վրա, ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարող ենք նաև վերադառնալ Արցախ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ, պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է պետք անել որպեսզի իրատեսական լինի Արցախի ու Շուշիի վերաազատագրումը:

«Արդեն չեմ զարմանում, ի՞նչ ասեմ, բնականաբար խիստ բարկացնող է, բայց զարմանալու ոչինչ չկա»,-ասաց Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հաղթանակի 80-ամյակը, սակայն իր պաշտոնական ուղերձում որևէ անդրադարձ, ակնարկ չկա Շուշիի ազատագրման օրվա առնչությամբ:

«Ես վստահ եմ, որ Արցախ վերադարձը  հնարավոր է, ժամանակի հարց է, թե դա մի քանի տարուց է, թե տասնամյակներից հետո, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու այդ նպատակի հետևից գնանք», -ասաց Բեգլարյան

Facebook
Twitter

Կարդացեք նաև