Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությանը։ Պաշտոնյան կողմերին լարվածության թուլացման կոչ է արել, բայց ընդգծել է, որ երկու միջուկային տերությունների միջև սրացումն «իրենց գործը չէ»: Այդ մասին հայտնում է The Guardian-ին։

«Մենք կարող ենք փորձել խրախուսել նրանց, որպեսզի մի փոքր թուլացնեն լարվածությունը: Բայց մենք չենք պատրաստվում ներգրավվել պատերազմի թեժ պահին, ինչը, ըստ էության, մեր գործը չէ», — ասել է փոխնախագահը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Վենսը հավելել է, որ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից ոչ մեկին վայր դնել զենքերը, Միացյալ Նահանգները «կշարունակի դրան ձգտել դիվանագիտական ​​ուղիներով»:

«Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ դա չի վերածվի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի կամ, Աստված մի արասցե, միջուկային հակամարտության»,- ասել է Վենսը։

Ավելին, Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը նման սցենար չի սպասում, և «մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»։

Հիշեցնենք, որ ապրիլի երկրորդ կեսին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների խմբի վրա։ Հնդկաստանը ահաբեկչության կազմակերպման համար մեղադրել էր Պակիստանին։ Դրանից հետո երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը և Պակիստանը փոխանակվել են հրթիռային հարվածներով, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել։

CNN-ի տվյալներով՝ այդ ժամանակ Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի է ունեցել լայնածավալ օդային մարտ, որը համարվում է ժամանակակից պատմության ամենախոշոր և ամենաերկարատև մարտերից մեկը՝ շուրջ 125 ռազմական ինքնաթիռ օդում է եղել։

Հետագայում՝ մայիսի 8-ի գիշերը, հաղորդվել է, որ Հնդկաստանում պայթյուններ են որոտացել օդանավակայանի մերձակայքում՝ Պակիստանի կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև