Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին | Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա | Միայն ԱՄՆ-ն է կարող ստիպել Իսրայելին դադարեցնել պատերшզմը. Պաղեստինի փոխնախագահ | Ինչու՞ է «զադերշկա» լինում իշխանության խոստացած խաղաղությունը նույնիսկ համաձայնեցված փաստաթղթի պայմաններում․ Տիգրան Աբրահամյան | Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը | 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել | Եթե քաղաքական այլընտրանքի հարցը լուծված չէ, իշխանությունները միշտ կարող են գտնել մի պայմանական Հովիկ Աղազարյանի, ում միջոցով կծաղրեն իմպիչմենտի գործընթացը․ Սուրենյանց | Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան | «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել | Շարժա–Երևան ինքնաթիռը չի կարողացել  վայրէջք կատարել Երևանում | Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջով մտել է ադրբեջանական տարածք | Ուժգին քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնասվել՝ տանիքների թիթեղներ | Լիլիթ Աղեկյանին համայնքային կին ոստիկաններն առանց տեսախցիկների անձնական խուզարկություն են կատարել. ՆԳՆ-ն` Աղեկյանի պաշտպանին | Ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին hանվեցնել տեսախցիկների առջև. փաստաբան | Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել, խայտառակություն է․ Ագնեսա Խամոյան

Լրահոս

Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին

Հռոմի Պապ Լեո XIV-ի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին, հայտնել է Վատիկանը:

Այսօր նա պոնտիֆիկոսի պաշտոնում առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել նոր Հռոմի Պապի անունը: Պոնտիֆիկոս է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։ Նա վերցրել է Լեո XIV անունը:  Հռոմի Նոր Պապի իսկական անունը՝ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ է, նա 69 տարեկան է, ծնվել է Չիկագոյում։ Ունի մաթեմատիկական կրթություն և ավարտել է Սուրբ Օգոստինոս օրդենի սեմինարիան։ Ձեռնադրվել է քահանա 1982 թվականին՝ Պերուում Օգոստինյան առաքելությանը միանալուց անմիջապես հետո։ Նա վերադարձել է Նահանգներ 90-ականների վերջերին և շուտով դարձել Ավգուստինյան օրդենի գլխավոր պրիորը: Եպիսկոպոս է ձեռնադրվել 2014 թվականին Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ 2020 թվականին նշանակվել առաքելական կառավարիչ Պերուում։ 2025 թվականի փետրվարին Ֆրանցիսկոսը նրան բարձրացրել է կարդինալ եպիսկոպոսի (այսինքն՝ ավագ կարդինալի) աստիճանի։ Պատմության մեջ առաջին Պապն է ԱՄՆ-ից:

Facebook
Twitter

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։

Կարդացեք նաև