Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ

Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի իր պաշտպանին: Լիլիթ Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար հրավիրվել է շտապ բուժօգնություն, սակայն դա չի խանգարել, որ նրան տանեն կալանքի ու կալանավորեն մեկ ամսով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը։ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է հարուցված քրեական վարույթների շրջանակում, և ինչպես Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Ամենևին չփորձելով միջամտել քրեական վարույթին՝ հարկ է նշել, որ առնվազն կասկածահարույց է խնամքին տարեց ծնող ունեցող, ընդդիմադիր դիրքավորմամբ հայտնի կնոջը կալանավորելու՝ նախաքննական մարմնի մղումը այն դեպքում, երբ շատ ավելի արտառոց դեպքերում իրավապահ համակարգը մատը մատին չի խփում, եթե տվյալ ենթադրյալ հանցավոր արաքը կատարող անձը իշխանության նկատմամբ լոյալ է: Մի՞թե հնարավոր չէր կալանքի հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությամբ ապահովել Լիլիթ Աղեկյանի պատշաճ վարքագիծը նախաքննության ընթացքում: Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ, և ի վերջո, հանրությունը պետք է հստակ իմանա՝ արդյո՞ք նրան մեկուսացնելու պատճառը Լիլիթ Աղեկյանի խոսքն ու գործունեությունը սահմանափակելու միտում չունի: Ակնհայտ է, որ խնամքին տարեց մայր ունեցող Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներն ունեն իրավաչափության, համաչափության և խտրական վերաբերմունքի խնդիր:

Facebook
Twitter

Կարդացեք նաև