Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին. Միհրան Հակոբյան

Թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Ըստ Հ1-ի Պետրոսի՝ 1941-ի հունիսին նախադեպը չունեցող ահավոր բան է տեղի ունեցել, այն է՝ ԽՍՀՄ-ը մոբիլիզացիան սկսել է մեկ օր ուշացումով: Այո, այո, բառացի ասում է՝ ահավոր բան է տեղի ունեցել… մեկ օր ուշացումով… մեկ օր…

Թե Պետրոսին տեսնեք «ռոյալ ֆլեշ» բռնելուց, հարցրեք՝ շեֆդ 2020-ի պատերազմի ո՞ր օրն է մոբիլիզացիա հայտարարել ու այդ մոբիլիզացիան ո՞նց է ընդհանրապես կազմակերպել ու կառավարել:

Պատկերացնու՞մ եք՝ պատերազմում խայտառակ պարտված կապիտուլանտի քարոզչական բրիգադը, որը 44 օր ստել ու կեղծել է հայրենադավ պատերազմը, հետո փորձել է սուտ ու կեղծիքով արդարացնել Նիկոլին, պետական ալիքի եթերում դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկում է մարդկության պատմության ամենադաժան պատերազմը հաղթած մարդկանց գործողություններն ու «միֆերը»:

Ամենայն լրջությամբ եմ առաջարկում այս ֆարսի բվանդակությանը խորամուխ լինել. վեցնոցի քարոզչական բրիգադը եթերում քննարկում է հաղթողների՝ Բեռլինը գրաված ու Էլբայի ափ դուրս եկած սովետական ռազմաքաղաքական ղեկավարության «սխալները», «միֆերը» և «կեղծիքները»: Հասկանու՞մ եք՝ թուրքի կոշիկ լիզողները քննարկում են աշխարհամարտ հաղթածներին:

Նիկոլաբարո այս արարարծները սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի փուշն են քննարկում: Կատակ չի, լուրջ եմ ասում՝ իրենք դա անում են: Կատակ չի նաև այն, որ վեցնոցի Պետրոսի ու նրա զրուցակից անգրագետ սպեկուլյանտների մտքի գոհարները շուտով Նիկոլի մոտ նախարար աշխատող Պետրոսի կինը դպրոցական դասագրքի է վերածելու: Այս խեղկատակությունն ամբողջացնելու համար ընդամենը պակասում է, որ վեցնոցի Պետրոսն ինքն իրեն համեմատի ասենք՝ Լևիտանի հետ»,-գրել  է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև