Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը դեռևս չի նշանակում, որ ընտրություններում նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է. Վահե Հովհաննիսյան

Օրվա իշխանությունների ցածր վարկանիշը և վերարտադրվելու զրոյական հնարավորությունը դեռևս չեն նշանակում, որ ընտրություններում (հերթական, թե արտահերթ) նոր, սոլիդ իշխանությունների հաղթանակն ապահովված է։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Բոլոր հիմնական և մտահոգ դերակատարները սա պետք է հստակ ունենան իրենց հաշվարկներում։ Բոլորը պատրաստվում են ընտրությունների, և պետք չէ ձևացնել, թե դա այդպես չէ։ Այլ հարց է, որ շատերը չեն գտել և չեն գտնելու իրենց մասնակցության օպտիմալ ձևը։

Այո, այս իշխանությունը կորցրել է իր սոցիալական բազան, ապրում է մեկ լրացուցիչ օրվա հոգեվիճակով, բայց դա հակաիշխանական ուժերի համար հաղթանակի երաշխիք չէ։ Սա չհասկանալը բերելու է մեր բոլորի ծանր պարտությանը` այն պարտությանը, որի ծավալն ու բովանդակությունը մենք այսօրվա ելակետից լավ չենք պատկերացնում։ Արտաքին ռիսկերը նույնն են, բայց դրան ավելանալու է.

ա. Ներքին հուսահատության և կազմաքանդման արագընթաց պրոցես

բ. արտաքին աշխարհում` վերջնական ընկալում, որ այս ժողովուրդը պետության ունակ չէ։

Որպեսզի մենք 2026-ին կամ դրանից ավելի շուտ չհայտնվենք այս իրավիճակի առաջ, պետք է անենք և չանենք մի քանի կարևոր բաներ։ Կան թակարդներ, որոնք պետք է նկատել, որոնցից պետք է խուսափել։ Մենք ունենք հաղթանակի երևացող ճանապարհ, բայց այն ականապատ է, և այդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ականները հաղթահարելու համար պահանջվելու են խելք, զսպվածություն և համակեցության նորմեր։ Ես առաջիկայում հատ-հատ կանդրադառնամ դրանցից ամենակարևորներին, որովհետև սա թիմային շահի կամ սիմպատիաների մասին չէ, այլ՝ շատ ավելի ընդհանրական և լուրջ նպատակի»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև