Քոչարյանը չի կարող հաղթել, սակայն իր ներկայությամբ վերակենդանացնում է հանրային հավաքական տրավմաները՝ պարարտ հող նախապատրաստելով Նիկոլի իշխանության վերարտադրության համար. Միքայել Մինասյան (տեսանյութ) | Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացրել. Նարեկ Կարապետյանն ասաց՝ Արամ Վարդևանյանը կասի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգամ Gallup-ի հարցումներով՝ հաջորդ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու. Նարեկ Կարապետյան | Կողմ ենք Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությանը, բայց միայն հայկական շահը առաջ տանելու դեպքում. Նարեկ Կարապետյան | Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն | Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ. Հաջիև | Բալահովիտում համաճարակային իրավիճակի և 10 երեխայի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Ջրային կոմիտե | Իրանի դատական իշխանության ղեկավարը հայտնել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից | Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) | Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով | Ավինյանը 2,5 տարի առաջ խոստացել է՝ կանգառ կլինի «Վերածնունդ» թաղամասի հատվածում. 4,000 բնակչի կյանքը վտանգում են. բողոքի ակցիա | Աշխատանքը կորցնելու դեպքում կտրամադրենք եկամտի ժամանակավոր հատուցում՝ մինչև 6 ամիս ժամկետով․ ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն | Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում | Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կասեցրել է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ուղղություններով

Լրահոս

Բազմաթիվ կոնգրեսականներ իրենց դժգոհությունն են արտահայտել Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասնյակ անդամներ, Հայոց ցեղասպանության 110րդ տարելիցի առթիվ, համերաշխություն են հայտնել հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով, համայնքային հանդիպումներով և սոցիալական ցանցերում կատարված գրառումներով: Կոնգրեսականները ոչ միայն վերահաստատել են իրենց հանձնառությունը Հայոց ցեղասպանության ճանաչման ու արդարության հաստատման պայքարում, այլև պատասխանատվություն են պահանջել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար և կարևորել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։ Հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Վաշինգտոնից՝ Կոնգրեսի բարձքունքից մինչև ԱՄՆ տարբեր համայնքներ, տասնյակ օրենսդիրներ բարձրացրել են իրենց ձայնը՝ հիշատակելով ցեղասպանության զոհ դարձախ 1.5 միլիոն հայերին։ Հիշատակի այս ձեռնարկները հզոր հակազդում էին Թուրքիայի և Ադրբեջանի շարունակական ժխտողականությանը և ագրեսիային՝ միաժամանակ նպաստելով կոնկրետ քաղաքական քայլերի իրականացմանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։

«Կոնգրեսի անդամները ցուցաբերել են բացառիկ առաջնորդություն՝ ինչպես Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու, այնպես էլ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանական էթնիկ զտումների համար պատասխանատվություն պահանջելու հարցերում,» — հայտարարել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝հավելելով․«Նրանց սկզբունքային դիրքորոշումը զորացնում է ցեղասպանության կանխարգելման գործը, խթանում է կոնկրետ քաղաքական քայլեր Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ և հզոր օրինակ է ծառայում ապագա սերունդների համար։ Այսօր մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ է Կոնգրեսի այս առաջնորդությունը, հատկապես երբ Սպիտակ տունը հետ է կանգնում այս հանցագործության պատշաճ ճանաչումից»։

Բազմաթիվ կոնգրեսական առաջնորդներ իրենց դժգոհությունն են արտահայտել նախագահ Թրամփի՝ Հայոց ցեղասպանությունը պատշաճ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  շարունակում է ակտիվորեն գործել՝ աջակցելու այն օրենսդրական նախաձեռնություններին, որոնք արգելափակում են ԱՄՆ-ի ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ուժեղացնում ԱՄՆ-Հայաստան անվտանգության համագործակցությունը և Թուրքիայից պահանջում են պատասխանատվություն՝ Հայոց ցեղասպանությունը շարունակաբար ժխտելու համար։ Ամերիկահայերը կարող են այցելել anca.org/action կայք՝ նամակներ ուղարկելու իրենց շրջանները ներկայացնող կոնգրեսականներին, հորդորելով շարունակել աջակցությունը Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի դիմաց։

Վերջին օրերի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատուները ԱՄՆ տարբեր նահանգներում հանդիպումներ են ունեցել հայ համայնքների և այդ շրջաններից ընտրված կոնգրեսականների հետ։

Յուրաքանչյուր ելույթի ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչներն ամերիկահայերին կոչ են արել ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շրջանակում։ Առավել կարևոր ուղղություններ են նկատվել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ հոդվածի կիրարկումը՝ Ադրբեջանի ռազմական օգնությունն ամբողջությամբ դադարեցնելու նպատակով, ինչպես նաև՝ Ալիևի ռեժիմին տրամադրվող ցանկացած տեսակի ռազմական աջակցության լիակատար արգելումը։ Բացի այդ, Հայ դատի հանձնախումբը հանդես է գալիս ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու» պատժամիջոցներ կիրառելու պահանջով, որոնք պատասխանատու են պատերազմական հանցագործությունների համար։ Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կառավարությանը նաև կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դիվանագիտական ջանքեր իրականացնել՝ ապահովելու արցախահայության անվտանգ վերադարձի իարվունքի իրացումը։

ԱՄՆ կառավարությունից նաև պահանջվում է, որ Թուրքիան դադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտումը, ինչպես նաև անհապաղ քայլեր ձեռնարկի Երուսաղեմի հայկական քրիստոնեական թաղամասի պաշտպանության ուղղությամբ։ Այս բոլոր պահանջների ընթացքում հանձնախումբն ընդգծում է ԱՄՆ-ի՝ ցեղասպանության ժխտման գործում մաղսակից չլինելու հրատապությունը՝ միաժամանակ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, ինչպես նաև ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ առանց նախապայմանի հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև