Skip to main content

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության»՝ հայ երեխաներին ու կանանց դաժանաբար սպանելու համար․ Աբովյան | Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան | Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին | Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի | Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեuոր․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) | TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց | Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում դժոխքի օրեր էին․․․դժոխքի ճանապարհ․ Էս օրով հեծանիվ քշելը ցինիզմ է, դա իրենց հոգում է նստած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Եռաբլուրում | Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա | Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» | ՈՒՂԻՂ. Եռաբլուրը՝ հիմա | Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ ընդլայնված պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքը | ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. Լումիս | Գյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբ

Լրահոս

Պուտինը պետք է Զելենսկու հետ անձամբ հանդիպի Ստամբուլում. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է համաձայնի հինգշաբթի Ստամբուլում անձամբ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օգտվել է առիթից և առաջարկել անձամբ  մեկնել Ստամբուլ: Մենք կոչ ենք անում Վլադիմիր Պուտինին համաձայնել»,- նախարարի խոսքերն են մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները։

Նա կրկնել է, որ Փարիզի տեսանկյունից հրադադարը ցանկացած խաղաղ բանակցությունների «նախապայման» է։

«Հասկանալի է, որ արդար և կայուն խաղաղության համար բանակցությունները տեղի կունենան միայն հրադադարի դեպքում, քանի որ մենք չենք կարող  բանակցել ռումբերի և անօդաչու սարքերի հարձակումների ներքո», — ասել է Բարրոն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին, Ստամբուլում առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականին:

«Մենք առաջարկում ենք առանց հետաձգման սկսել հաջորդ հինգշաբթի՝ մայիսի 15-ին, Ստամբուլից, որտեղ դրանք (բանակցությունները) անցկացվել են ավելի վաղ և որտեղ ընդհատվել են», — ասել է Պուտինը։

Նրա խոսքով, վաղը ծրագրված է զրույց  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նա կհարցնի բանակցություններ վարելու հնարավորության մասին։ Պուտինը չի բացառել նոր, «իրական զինադադարի» շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների բանակցությունների։ «Մենք պատրաստ ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցությունների», — վստահեցրել է Պուտինը։ Երկրի ղեկավարը դրանց իմաստը որակել է որպես «հակամարտության արմատական ​​պատճառների վերացում» և «պատմական հեռանկարում երկարաժամկետ, տևական խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր»։

«Մենք չենք բացառում, որ այս բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի պայմանավորվել ինչ-որ նոր  և իրական զինադադարի շուրջ»,- ասել է Պուտինը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև