Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Միջուկային զենքի արտադրությունը հարամ է, սակայն Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժումն անընդունելի է. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում ընդգծել է երկրի խաղաղ միջուկային ձեռքբերումները պաշտպանելու պետության վճռականությունը, գրել է Tasnim News-ը:

«Մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ձգտել, չի ձգտում և չի ձգտի միջուկային զենք ունենալ: Մենք դրա հետ կապված հիմնարար առարկություններ ունենք, Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքի արտադրությանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է (հարամ է)», — ասել է Փեզեշքիանը:

Միևնույն ժամանակ նա հավելել է. «Մեզ համար անընդունելի է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ապամոնտաժման հարցի քննարկումը։ Միջուկային տեխնոլոգիաները և մեր գիտնականների ձեռքբերումները խաղաղ ատոմի ոլորտում մեծ նշանակություն ունեն դեղամիջոցների և բուժման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանության և արդյունաբերության ոլորտներում: Մենք վստահորեն շարունակելու ենք խաղաղ միջուկային գործունեությունը»։

Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հանձնառությունն աշխարհի հետ խաղաղ փոխգործակցության սկզբունքային քաղաքականությանը և նշել, որ երկիրը հավատարիմ է լուրջ բանակցություններին և ձգտում է համաձայնության գալ:

«Մենք երկխոսություն ենք վարում, քանի որ ձգտում ենք խաղաղության: Մեր երկիրը ցանկանում է խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում և կարծում է, որ տարածաշրջանի երկրները եղբայրներ են, ովքեր կարող են ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ: Կարիք չկա, որ աշխարհի մյուս կողմից ինչ-որ մեկը խառնվի մեր գործերին», — եզրափակել է նա:

Նշենք, որ Իրանը և ԱՄՆ-ն բանակցում են Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել ուրանի հարստացումից և ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները, մինչդեռ Իրանը պնդում է, որ միջուկային ոչ մի իրավունքից չի հրաժարվի

Facebook
Twitter

Կարդացեք նաև