Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Յոթ տարի լինելով իշխանություն՝ մնացել եք ապակառուցողական, hայհոյող ընդդիմություն. Արթուր Խաչատրյանը՝ իշխանությանը

Ինձ հետաքրքիր է, թե մենք ինչի՞ ենք հայտնվել այս վիճակում, որ յոթ տարի իշխանություն լինելուց հետո Փաշինյանը և իր թիմը հպարտանալու որևէ բան չունեն և փչացած պատեֆոնի, խազած, փչացած պլաստիկան են էլի դրել՝ կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա, կոռուպցիա։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այստեղ ձեր խմբակցության պատգամավորներից մեկն այսօր մի լավ հարց տվեց, ասաց՝ մի հատ բարձրագոչ դեպք կարո՞ղ եք ասել։ Վստահ չեմ, որ պարոն Նահապետյանը նշեց։ Այս միայն անհասցե, դատարկ մեղադրանքներ են տեղում։ Եվ դա անում են գիտակցված, որովհետև եթե իրենք կոնկրետ ինչ-որ բան կարողանային գտնեին կամ ուզենային, իրենք դա կանեին, բայց դա իրենց շահերից չի բխում։

Այդ դեպքում ցանկացած բանական մարդ կվերկենա և կասի՝ լավ, այսպես բոլորին մեղադրում եք, հիմա պարզվեց 100 մեղադրանքից երեքը ճիշտ են, այն չորրորդը կարող է ճշտոտա, բայց դե թող մի քիչ ավելի լավ քչփորեն, բա այն 96-ը։ Եվ քանի որ դա չեն կարողանում անեն կոնկրետ, կամ չեն ուզում անել, այ այս ֆոնն են պահում՝ բոլորը կոռումպացված են, ով նախկին է եղել, կոռումպացված է եղել։ Հլը մի հատ նայեք ձեր կառավարության մեջ նախկիններից քանի՞ հոգի մարդ կա: Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին Հանրապետական է, մի տեղակալը նախկին ԲՀԿ-ական է»,- նշեց պատգամավորը:

Ապա նա դիմեց իշխանությանը՝ ասելով, թե մի հաջողություն մասին բարձրաձայնեն, չկա այդ ամեն ինչը, չկա։ «Դրա համար սկսում է այս ամեն ինչը, բոլորը թալանչի են, բոլորը հանցագործ են,  բոլորը այս են, բոլորն այն են: Ի՞նչ բացահայտեցիք, բա ասում եք հեսա, գալու ենք, բացահայտելու ենք, էդ էլ չեք կարողացել անել, չեք կարողացել անել, դրա համար այսպես գնում է այդ փչացած պատեֆոնը, թալանել են, գողացել են, թալանել են, գողացել են, իսկ այսօրվա դեպքերի մասին, այսօրվա աղաղակող փաստերի վրա աչք եք փակում, ընկնում եք ջղաձգումների մեջ»,- նշեց նա:

Հիմա անդրադառնանք շինարարությանը։ Այն, որ շինարարության այս գերտաքացած շուկան ական է տնտեսության տակ, քիչ-քիչ կսկսենք զգալ անշարժ գույքի գները սկսում են ընկնել, գործարքների ծավալները պակասել են։ Բանկերի դեպոզիտային պորտֆելի մեկերորդը հիփոթեքի մեջ է, պատկերացնո՞ւմ եք, դա ինչ ռիսկի կոնցենտրացիա է։

Ապա նա խաղաղության օրակարգից հարցրեց: «Խաղաղության օրակարգից ի՞նչ կա։ Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանն ասում էր, դե լավ լուրի ենք սպասում. թախտին նստած բախտին է սպասում։ Կա՞ ինչ-որ բան, չկա: Չկա, որ գաք ասեք այսպես ռեալ ինչ-որ մի դրական ազդակի ենք սպասում: Դա չունեք և անում եք այն, ինչը ձեզ մոտ ստացվում է ամենից լավը՝ քննադատել, վիրավորել, մեղադրել և զրպարտել, որովհետև դուք յոթ տարի լինելով իշխանություն, ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- շեշտեց նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031