Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հակակարկտային կայանը ժամանակին գործարկելու խնդիր ունեն. ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են այգիներ. գյուղոլորտի փորձագետ

Հայրս Արարատի մարզի Մրգավետ գյուղում ծիրանի այգի ունի, տեղացած աննախադեպ կարկուտը բերքը լցրել է գետնին։ Մշակել են ամիսներով, ջրելու համար փող են տվել, այգին վնասակար միջատներից ազատվելու համար թույնի փող են տվել ու այսօր անհույս, անօգնական վիճակում շփոթված մնացել է ամբողջ գյուղը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչ Լուսինե Արշակյանը, ում ընտանիքը տուժել է երեկվա տեղացած կարկուտից:

Նրա խոսքով՝ Արարատի մարզում համատարած այդ վիճակն է:  Գյուղացին, որ սպասում էր այդ բերքը պետք է վաճառի ու մեկ տարի այդ փողով գոյատևի, բանկի վարկերը տա. « Հիմա այդ հույսը մեռավ,  իսկ պետությունը թքած ունի, որ գյուղացին ձմեռը սոված է մնալու, գոնե բանկերը հետաձգեն գյուղացիների պարտքերի վերադարձը։ Եթե արտերկրում ապրող բարեկամները կամ ընտանիքի անդամները չօգնեն փողով, գյուղում ապրող մարդը խաշած կարտոֆիլի ու մակարոնի փող էլ չի ունենա»,-զրույցում ասաց քաղաքացին:

Անդրադառնալով թեմային՝ գյուղոլորտի փորձագետ, Ագրարային համալսարանի  Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի  վարիչ Գագիկ Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց . «Եթե կարկտահարություն է եղել, մասնագետների գնահատում պետք է իրականացվի, քանի որ դա կախված է կարկտահարության աստիճանից, դրան գումարած ինտենսիվությունից, այգեգործության, դաշտավարության,  նայած ինչ  մշակաբույս է, որ ծառատեսակն է ու ինչքան վնաս է հասցվել, դա մասնագետի գնահատումից հետո պետք է լինի, ինչ վերաբերվում է ապահովագրությանը, ապա հակակարկտային կայանները իրենց գործարկման հետ կապված ժամանակին գործարկելու խնդիր ունեն: Ամբողջությամբ երևույթը չեզոքացնել չեն կարող, բայց մեղմել կարող են: Երկրորդ կարևոր խնդիրը դա ապահովագրության հետ կապված խնդիրն է: Գյուղատնտեսությունը ռիսկային ոլորտ է, դա կլինի կարկուտից, թե երաշտից», -ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ապահովագրությունն ամենալավ միջոցն է, որն ընդունված է ամբողջ աշխարհում, տարածաշրջանային մակարդակով հորդառատ անձրևը,  բնական աղետն ամբողջությամբ կարող է շարքից հանել այգին, ցանքատարածությունը ու ոչ միայն հատապտղային բերքը, այլև բանջարային տնտեսությունը ևս. « Հակակարկտային կայանը կարող է մասամբ լուծել խնդիրը, լավագույն դեպքում կարող է ամպերը ցրել, կարկտի ուժգնությունը կարող է նվազեցնի, բայց խնդիրն ամբողջությամբ լուծել չի կարող», — եզրափակեց Թովմասյանը:

Հիշեցնենք, որ երեկ ուժեղ կարկուտի հետևանքով մի շարք բնակավայրերում վնասվել են ցանքատարածություններ, այգիներ և տների տանիքներ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031