Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Հարգելի ընդդիմություն, նման խորհրդարանում ինստիտուցիոնալ ներկայությունից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ՝ քաղաքական տարածքը վերակազմակերպելու համար. Դավիթ Անանյան

Խորհրդարանում անընդհատ կրկնվող՝ փողոցին հարիր իրադարձությունները պետք է ընկալել կենտրոնանալով ոչ թե տեղի ունեցողի էության՝ այլ հետևյալ հարցի վրա․ ի՞նչ է անում ընդդիմությունը խորհրդարանում, մի վայրում, որը ակնհայտորեն կորցրել է իր լեգիտիմությունը հասարակության զգալի մասի աչքում։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Ակնհայտ է, որ այն պայմաններում, երբ խորհրդարանական մեծամասնությունը գործում է գործադիրի, ավելի ճիշտ՝ գարծադիրի ղեկավարի, այսինքն մեկ անձի շահերի համար, այն էլ՝ «փակ ռեժիմում», ընդդիմության ներկայությունն ավելի շատ ձևականություն է դառնում, քան ժողովրդավարական վերահսկողության արդյունավետ գործիք։ Նման պայմաններում ընդդիմության մանդատները այլևս ներկայացուցչական կամ հակակշռող գործառույթ չեն կատարում, այլ պարզապես ընդգծում են բազմաթիվ հանրային պահանջների և դրանք իրականացնելու գործող համակարգի անկարողության միջև եղած անջրպետը։

Եթե խորհրդարանը կորցրել է իր կապը հասարակության հետ, եթե այն այլևս կարևոր որոշումներ կայացնելու կամ փոխզիջումներ գտնելու վայր չէ, այլ դարձել է ավտորիտար մեծամասնությունը ամրապնդելու հարթակ, ապա հասարակությանը, հավանաբար, մնացել է ճնշման միայն մեկ գործիք՝ այս ինստիտուտի համընդհանուր հանրային մերժումը՝ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին սոցիալական մեկուսացման արժանացնելու միջոցով։

Այս պայմաններում տիտղոսակիր ընդդիմության համար կարևոր քայլ կարող է լինել խորհրդարանին «քաղաքական իզգոյացման» արժանացնելը՝ մանդատները վայր դնելով։ Սա չի դիտվի որպես քաղաքական թուլություն կամ պարտություն, այլ հնարավորություն՝ քաղաքական պայքարը ժողովրդավարության կեղծ ասպարեզից տեղափոխելու իրական սոցիալական բողոքի հարթություն։ Սա կդիտվի հանրության ու ժողովրդի համար խնդիրների լուծմանը մասնակցելու այլընտրանքային ուղիների որոնման մի իսկական դեմոնստրացիա։

Իսկ խորհրդարանը, արժանանալով «քաղաքական իզգոյացման», ակնհայտորեն կբախվի հանրային վստահության և ճանաչման լիակատար կորստի հետ։ Պատմությունը գիտի բազմաթիվ օրինակներ, երբ քաղաքական ինստիտուտները՝ դուրս գալով իրենց սահմանադրական ֆունկցիոնալությունից, առաջացրել են ճգնաժամ, իսկ պատասխանատու ընդդիմությունը ստանձնել է այդ ճգնաժամի վերացման քաղաքական գործընթացի առաջնորդությունը՝ մերժելով փոխազդել առկա համակարգի ներսում այդ ճգնաժամի կրողների հետ։

Հարգելի ընդդիմություն, նման խորհրդարանում ինստիտուցիոնալ ներկայությունից հրաժարվելը հուսահատության ժեստ չէ, այլ կարևոր ռազմավարական քայլ՝ քաղաքական տարածքը վերակազմակերպելու համար»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031