Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan | ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները | Դժվար է, բայց ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակը դառնա ամենաբարեկեցիկ մարզը․ Նարեկ Կարապետյան | Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան | Ապրել մեր Հայաստանո՞ւմ, թե՞ ապրել ադրբեջանցիների հետ. մենք ենք ընտրում. Մհեր Մկրտչյան | Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում․ կան վիրшվորներ | «Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան | Մեզ ոչ մեկը չի կարող հանել այս տարածքներից. Ալիևը՝ օկուպացված Արցախում | Ճակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան | Ուզել են Մեղրին հանձնենք, Ղարաբաղը վերցնենք, եթե Մեղրին հանձնում ենք, Ղարաբաղը վերցնում, չի նշանակո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է․ Նիկոլ Փաշինյան | «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամենադաժան պատժով կպատժվեն մեղավորները. Ծառուկյանը` 15 զինվորի հրկիզելու գործի մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էդ ուժներդ մենակ հայերի վրա՞ ա պատում, ձեզ ճամփելու ենք և դառնալու եք ոնց որ կայիք. Նարեկ Կարապետյան | Սամվել Կարապետյանը զրպարտության համար 6 մլն դրամ է պահանջում Ալեն Սիմոնյանից

Լրահոս

Եթե մենք մեզ լավ չենք զգում և մեր կյանքը մեր երկրում՝ որպես ինքնիրացված անձինք, չենք պատկերացնում, ուրեմն երկրի օրակարգը ճիշտ կազմված չէ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում հստակ ձևակերպված է բարձրագույն կրթության և գիտության ակնկալիքը: «Անկախ ժամանակաշրջանից՝ բարձրագույն կրթությունից և գիտությունից հանրային ակնկալիքը մեկն է՝ լինել այն օղակը, որի միջոցով պետության և հանրության զարգացումը կդառնա հնարավոր: Բարձրագույն կրթության և գիտության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է՝ անհատական և հանրային մակարդակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր անհատի բացահայտել իր կարողություններն ու զարգացնել դրանք հետագա կյանքում՝ նպաստելով անհատի ինքնիրացմանը:

«Անհատը սոցիալական էակ է, և նրա շահերն ու նպատակները, արժեքները, դիրքորոշումները համադրվում են հանրային վարքականոնի մեջ: Եվ եթե մենք ունենք հանրօգուտ կրթություն ու գիտություն, դրանք պետք է միաժամանակ շահավետ լինեն թե՛ անհատի, թե՛ հանրության համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի ձևակերպմամբ՝ համակարգը, որտեղ անհատը մրցունակ է և կարողանում է իրեն գնահատված ու երջանիկ զգալ, չի հակասում լավ պետություն և զարգացած հանրություն ունենալու նպատակին: «Հնարավոր չէ ունենալ լավ պետություն, որտեղ մարդիկ տառապում են: Եթե մենք մեզ լավ չենք զգում և մեր կյանքը մեր երկրում՝ որպես ինքնիրացված անձինք, չենք պատկերացնում, ուրեմն երկրի օրակարգը ճիշտ կազմված չէ»,- ասել է նա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կրթությունը հանրային բարիք է, ու թեև աղքատության վերացումը կրթական համակարգի ուղիղ նպատակը չէ, սակայն դրա ճիշտ գործառնության դեպքում կարող է լինել որպես արդյունք:

Պանելային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ձևերի համադրելիությանը:

Ըստ նրա՝ մեզ հասանելի տեղեկատվական աղբյուրների բազմազանությունը ենթադրում է դրանցից օգտվելու հմտությունների ամբողջություն: Միկրոորակավորումները, ոչ ֆորմալ կրթության ճանաչման գործիքակազմերը կոչված են մեղմելու ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության անջրպետը և ոչ ֆորմալ կրթությունը ինտեգրելու ֆորմալ կրթական համակարգին՝ առանց դրանք հակադրելու պարտադրանքի:

«Անջրպետը խախտում է կրթական երկու ձևերի արդյունավետ երկխոսության հնարավորությունը: Անհրաժեշտ են ճիշտ հմտություններ, որոնք պետք է ձևավորվեն գիտելիքի արդյունքում, այսինքն՝ կարևոր է, որ անհրաժեշտ հմտությունների ձևավորումն անցնի գիտելիքի յուրացման գործընթացով: Դասախոսական աշխատանքը պետք է ընթանա տեխնոլոգիական առաջընթացի, ուսանողների ժամանակակից պահանջմունքներին համահունչ՝ զատելով դասախոսության իրական էությունը դպրոցական դասավանդման ձևաչափից»,- ասել է նախարարը:

Պանելային քննարկմանը որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031