Skip to main content

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը | Հայաստանի ներկայիս իշխանության վարած քաղաքականությունը, որքան էլ հակաարցախյան լինի, չի կարող կոտրել մեզ և ստիպել հրաժարվել մեր իրավունքներից․ Հակոբյան | Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթել է Կոսովոյի ընտրանուն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պատերազմ է լինելու, Հայաստանը ոտքի տակ գնալու է, պատրաստվեք. Արկադի Կարապետյան | Ընդերքը ՀՀ ժողովրդի ու պետության սեփականությունն է, հանքարդյունաբերության ոլորտը շահագործողն է․ Նիկոլ Փաշինյան | Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք և Նիկոլ Փաշինյանը մնացել ենք հաղթելու և պարտվելու արանքում՛ Podcast` Անի Գևորգյանի հետ | Խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, և թե՛ անդրսահմանային իմաստներով․ Փաշինյան (տեսանյութ) | Անոնս․ Փաշինյանին հայհոյող թեկնածուները, հարմարվող ընդդիմադիրները. Podcast Անի Գևորգյանի հետ՝ 20:30-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը

Լրահոս

Կիպրոսը ՀՀ-ի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր. Փաշինյանը՝ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է տիկին Դիմիտրիուի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Կիպրոսը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ձևավորվել են խորքային պատմական, մշակութային և արժեքային կապեր։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է երկկողմ քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության խորացումը։

Անիտա Դիմիտրիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ վերաբերմունքի համար՝ վերահաստատելով Կիպրոսի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Կիպրոս երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր՝ ներառյալ տնտեսական կապերի զարգացումը, ներդրումային հնարավորությունները, բազմոլորտ փոխգործակցության ընդլայնումը։

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող զարգացումներին և համագործակցության հնարավորություններին։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող զարգացումների վերաբերյալ, և այս համատեքստում ընդգծվել է խաղաղության հաստատման և կայունության պահպանման կարևորությունը Հարավային Կովկասում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև