Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Արցախի հարցը չէ, ամբողջությամբ ՀՀ ապամոնտաժման հարցն է․ Մետաքսե Հակոբյան | Hayways-ը Ֆլորիդայում գործարար հարաբերություններից բխող դելիկտային հայց է վարում Carlyle Aviation-ի կառույցների դեմ՝ Boeing 737-ի գործարքի կապակցությամբ | Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան | Իրավապահները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելnւ կասկածանքով որոնվող տղամարդուն․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Ես բազմիցս հերքել եմ` որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե պարոն Ծառուկյանի խափանման միջոցը փոխվի, կհամարեմ, որ դատարանը գտնվել է բարձունքի վրա․ Սուրենյանց | Դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դու ո՞վ ես,որ որոշես՝ ում ինչը վերցնել, ով, ինչպես ապրի․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին | Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով և ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել. Քոչարյանը՝ Փաշինյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վրա հարձակումներ եղան, բայց դա չի խանգարում շարունակել աջակցել պարոն Ծառուկյանին․ բլոգեր Մագա | Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան | Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան | ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ 102-րդ ռազմաբազան մեզ համար կենսական չէ, եթե որոշեն հանել, չենք առարկի. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է՝ իրավապահներին հանձնարարություն եմ տվել

Լրահոս

Զելենսկին չունի Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու լեգիտիմություն. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի ժողովուրդը պետք է նոր ղեկավարություն ընտրի՝ Ռուսաստանի հետ հուշագիր ստորագրելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ իրավական բաժնի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարմար չէ ստորագրողի դերի համար, քանի որ նա «վաղուց կորցրել է նույնիսկ ներքին լեգիտիմությունը»։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Ըստ Մուսիխինի, պետք է վստահ լինել, որ ուկրաինական կողմից համաձայնագիրը ստորագրում է «մարդ, որը դրա համար ժողովրդից մանդատ ունի», հակառակ դեպքում «խնդիրներ կլինեն»։

«Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ ընտրի իր նոր առաջնորդին… Խորհրդարանի ղեկավարը ստորագրելու որոշակի լիազորություն ունի: Կթողնե՞ն նրան դա անել իր երկրի ներսում, մեծ հարց է», — ՏԱՍՍ-ին ասել է ռուս դիվանագետը:

Մայիսի 19-ին ԱՄՆ նահագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Կիևի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի շուրջ։

Ըստ Axios պորտալի աղբյուրների, Թրամփը խնդրել է իր ռուս գործընկերոջը ներկայացնել պայմաններ, «որին նրանք կարող են համաձայնվել»: The Wall Street Journal-ը գրում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան հունիսի կեսերին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930