Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով. փաստաբան | Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի | Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն նույնիսկ դժբախտ պատահարների դեպքերի մեղավորությունն է դնում Ռուբեն Վարդանյանի վրա. Սահակյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե սա քաղաքական հաշվեհարդար չէ, այսօր հրաշալի հնարավորություն կա դա ապացուցելու. Իվետա Տոնոյան | ՈՒՂԻՂ. Կփոխվի՞ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը | «Տիգրան Մեծ» բնակելի շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ն տուգանվել է 15 միլիոն դրամով | «Խաղաղության խաչմերուկի թվային ապագան». քննարկվել են մաքսային համակարգի արդիականացման հեռանկարները | Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են․ փաստաբաններ | Միգրանտների ներհոսքի ընթացքում Սեուտա է թափանցել 17,000 անչափահաս․ ABC | Կասեցվել է «Մալիշկա N1» ապրանքանիշի տանձի համով լիմոնադի արտադրությունը | Կասեցվել է Վերիշեն բնակավայրում գործող արտադրամասի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը | Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով | Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան | Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Լրահոս

Հռոմի պապն Իսրայելին կոչ է արել թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը Գազա և վերջ դնել ռազմական գործողություններին

Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է պաղեստինյան անկլավում՝ Գազայի հատվածում, «տագնապալի և ցավալի» իրավիճակը: Նա Իսրայելին կոչ է արել «թույլ տալ մարդասիրական օգնության արժանապատիվ մուտքը և վերջ դնել ռազմական գործողություններին», որոնց «կործանարար գինը» վճարում են երեխաները, տարեցներն ու հիվանդները»: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես վերահղում եմ կոչս՝ թույլատրել մարդասիրական օգնության արժանապատիվ հասանելիությունը և վերջ դնել ռազմական գործողություններին, որոնց կործանարար գինը վճարում են երեխաները, ծերերն ու հիվանդները», — ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում։

Մայիսի 11-ի իր առաջին ուղերձում Հռոմի նոր պապը կոչ էր արել անհապաղ հրադադար հաստատել և ազատ արձակել բոլոր իսրայելցի պատանդներին, որոնք գտնվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:

Մայիսի 19-ին Իսրայելը հայտարարել էր, որ թույլ կտա օգնություն հասցնել Գազա՝ անկլավի 11-շաբաթյա շրջափակումից հետո, սակայն ՄԱԿ-ը հայտնել է, որ մայիսի 20-ի դրությամբ օգնություն չի հասել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև