Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ. շանտաժի միջոց գործարարների նկատմամբ չենք կիրառում. ՊԵԿ նախագահ

Երջանիկ լինելու համար պիտի հարկ տալ, այն բեռ չէ, ՓՄՁ-ն թաքցնելու բան ունի, ստվերից դուրս չեն գալիս: Այս մասին  ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողի՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ  հարցին:

Անդրադառնալով հաջորդ հարցին, թե ՊԵԿ-ն ինչու է գնում միայն տեսուչի արձանագրության հիման վրա ու գործարարների, բիզնես ներկայացուցիչների վրա տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների վարչական ակտ են կազմում, որը քրեական վարույթի հիմք է կազմում և  ՔԿ-ն տանում է կալանավորման և որպեսզի գործարարները չկալանավորվեն ՝ տարբեր տեղերից գումարներ են հայթայթում ՝ միայն թե չնստեն և արդյո՞ք ՊԵԿ նախագահն այս գործելաոճը նորմալ է համարում և ՊԵԿ-ը տեռորի միջոցով է փորձում բյուջեն լցնել հարցին՝ պատասխանեց.

«Ինչ վերաբերում է շանտաժ և տեռոր արտահայտություններին՝ խորությամբ չկա դրա ընկալումը, թե դա իրենից ինչ է ներկայացնում, մենք դրանով չենք զբաղված, անկեղծ ասած դրա ժամանակն էլ չունենք չենք էլ ուզում ունենանք, որովհետև եթե մենք խոսում ենք հարկ վճարողի վերաբերմունքի փոփոխության մասին, և ես ասում եմ, որ հարկ վճարողին վերաբերվում եմ որպես ընտանիքի անդամ՝ հետևաբար նման բառերը երբեք տեղի ունենալ չի կարող և ես կառաջարկեմ դուք էլ այդ բառերը չօգտագործել», -ասացղ ՊԵԿ նախագահը:

Հակոբյանի խոսքով՝ ստվերի դեմ պայքարը կոշտություն պետք է ունենա: «Այսինքն, եթե գործ ունենք անօրինականության հետ՝ պետք է կոշտություն լինի, իսկ ինչու պետք է կոշտություն լինի ընդհանրապես, որովհետև բազմաթիվ օրինական հարկ վճարողներ կան, որոնք դրա ակնկալիքն ունեն, որովհետև իրենց կողքին գործում են անօրինականներ, և ստվերում գործող սուբյեկտներ, իրենք կորցնում են իրենց մրցունակությունը, և կարիք կա կոշտ գործելու, որ իրենք հասկանան, թե  ինչ է նշանակում լինել հզոր ՊԵԿ ծառայություն: Հիմա երկու անգամ ավելի քիչ ենք անհանգստացնում մարդկանց, դա անում ենք ոչ թե շանտաժի ճանապարհով, այլ վերլուծությունների ճանապարհով», -ասաց ՊԵԿ նախագահը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031