Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Եթե հայտարարագիր չլրացնեն, կարծում եմ՝ քրեական վարույթի հարց չի առաջանա. Էդուարդ Հակոբյան

Մոտ 57,675 քաղաքացի լրացրել են հայտարարագիրը: Բավական  հետաքրքիր դինամիկա կա ու մարդիկ աստիճանաբար սովորում են, հասկանում են դրա կարևորությունը և նաև շահագրգռված են, որպեսզի այդ թափանցիկությունը պետության հետ ունենան, միաժամանակ նաև այդ սոցիալական կրեդիտներից օգտվեն ու իրենց և իրենց ընտանիքի կրթության ու մարդկային կապիտալի մեջ ներդրում անեն, ինչ վերաբերվում է քրեական վարույթների տեսանկյունից, ապա այս հարցը իհարկե քննարկել ենք:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով հետևյալ հարցին, թե արդյո՞ք  քրեական վարույթով կանցնեն այն քաղաքացիները, ովքեր մինչև նոյեմբերի մեկը չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը:

«Իհարկե պետական եկամուտների կոմիտեն  չէ այն կառույցը, որն այս հարցին պիտի պատասխանի, բայց մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում,  մեր մասնագետների դիտարկմամբ նման խնդիր չի առաջանում, բայց կարծում եմ՝ վերջնական պատասխան ճիշտ կլինի ակնկալել համապատասխան մարմիններից, ովքեր որ այդ քրեական հարցերով են զբաղվում, բայց ես մեր մասով կարող եմ ասել, որ մեր մասնագետների հետ քննարկումների արդյունքում կարծում ենք, որ ոչ», -նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031