ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ. Իշխան Սաղաթելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՀ շրջանակներում համագործակցության ամրապնդումը համակարգերի կայունության բարձրացմանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու | Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնшպետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում | Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա | «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը` «Շանթի Յուրան», ցուցմունք է տվել Աղվան Հովսեփյանի դեմ | Ժողովրդավարության «բաստիոնը» օր օրի փլուզվում է․ Իրինա Յոլյան | Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը | Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ․ Մանե Թանդիլյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ՍԴ-ում | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Միքայել Սրբազանին դիմավորել Գյումրիում | Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ | Եթե գործող իշխանությունը չի ստացել օրինական մեծամասնություն, ապա այդ ձայները պատկանում են ընդդիմությանը՝ որպես ամբողջություն․ Վարդան Օսկանյան | Ալեն Սիմոնյանի վարքագծից ամենաշատ տուժածներից մեկն էլ ես եմ. բայց ի՞նչ տարբերություն ոչ լեգիտիմ խորհրդարանի խոսնակն ով է․ Անի Գևորգյան | ՈՒՂԻՂ. Ընտրությունների արդյունքները քննարկվում են ՍԴ-ում

Լրահոս

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է սոցցանցերի իր էջերում արձագանքել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին:

«Նայում եմ իմ վերջին գրառումների արձագանքները և իսկապես վատ եմ զգում։ Ա՜յ ես ձեր ցավը տանեմ, մի՛ վախեցեք։ Ինչո՞ւ եք վախենում։ Ինչի՞ց եք վախենում։ Ի՜նչ ֆիզիկական հաշվեհարդար, ի՜նչ քաղաքացիական պատերազմ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:

«Դուք արդեն մի քանի տարի սրբապղծորեն հայհոյում եք ինձ։ Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ, ու չգիտեմ` ինչ, աննամուս կոլաժներ եք տարածում, երեխաներիս ծնունդն եք պղծում։ Ընդհանրապես լեզուներիդ տակ ոսկոր չկա, ինչ ուզում եք, ասում եք՝ ձեր ինտելեկտի եւ դաստիարակության սահմաններում։

Ու ի՞նչ…Ոչինչ։ Բա հիմա ինչու՞ եք վախենում ։

Ընդամենը ձեզ հետ ձեր լեզվով եմ խոսում։ Պարզվեց` դուք այլ լեզու չեք հասկանում։ Ստիպվա’ծ էի ձեզ հասկանալի լեզվին անցնել։

Այնպես որ, մի՛ վախեցեք իմ գրառումներից։ Եւ ընդհանրապես, ոչ մի բանից մի’ վախեցեք։

Պատերազմից վախենում եք, խաղաղությունից վախենում եք, թշնամուց վախենում եք, բարեկամից վախենում եք, ասված խոսքից վախենում եք, չասվածից վախենում եք…

Գիտե՞ք ինչու։ Որովհետեւ տգետ եք։ Որքան քիչ գիտելիք ունես, որքան նեղ է աշխարհայացքդ, որքան սահմանափակ աշխարհընկալումդ, այնքան ամեն ինչ վախենալու է թվում` նույնիսկ խոսքը։

Եվ միայն հիստերիկ վայնասունի մեջ եք ձեզ պաշտպանված եւ ապահով զգում, դրոշ-մրոշ վառելով էլ ձեզ ուժեղ զգում։ Ախր սրա’ համար եմ ասում՝ Կրթվելը նորաձեւ է։

Ինչեւէ՝ այսպես երկար չեմ շարունակի, ինչ-որ պահի կդադարեցնեմ։ Մինչ այդ, սակայն, ստիպված եմ ձեզ հասանելի բառապաշարով անդրադառնալ իմ մասին ձեր տարածած զառանցանքներին՝ առանձին-առանձին։ Եւ հատկապես իմ՝ հարստություն կուտակելու մասին ոմանց անբայո ֆանտազիաներին։

Դուք այնքան անուղեղ եք, որ այսքան ժամանակ մեկդ հարց չտվեց ինքն իրեն՝ բա լավ, որ էս ամեն ինչը ճիշտ է, ինչու՞ է այդչափ հարստություն ունենալով հանդերձ, վարչապետի տիկին լինելով հանդերձ, աշխատավարձով աշխատում հիմնադրամում։

Իրականում` ես անվերջ կարող էի հանդուրժել ձեզ, բայց սա անձնական հարց չէ։ Ստիպվա՛ծ եք կրթվել, պարտավո՛ր եք կրթվել: Նեխել եք. ուղեղներդ օդափոխել է պետք»,- գրել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև