Skip to main content

Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան

Լրահոս

Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպшռնալիք է բոլորիս համար. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Լիտվա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ամբողջ Եվրոպայի անվտանգությանը։ Նրա խոսքով, հենց այդ սպառնալիքը զսպելու համար է, որ տարածաշրջանում տեղակայվում է գերմանական բրիգադ։ Այս մասին գրում է lrt.lt կայքը:

«Ռուսաստանի ագրեսիվ ռևիզիոնիզմը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այլև Եվրոպայի և եվրատլանտյան տարածքի ընդհանուր անվտանգությանը։ Ուստի Գերմանիան և մյուս դաշնակիցները որոշեցին ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թևը: Այդ նպատակով մենք Լիտվայի հետ ռեկորդային ժամանակում տեղակայում ենք լիարժեք բրիգադ: Դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- ասել է Մերցը:

Նա ընդգծել է, որ Արևմուտքի նպատակը պարզ է՝ անհրաժեշտ է հասնել զինադադարի Ուկրաինայում

«Մենք շարունակելու ենք ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի նախագահը աշխարհին բազմիցս ապացուցել է, որ Ուկրաինան մեղավոր չէ բանակցությունների լճացման համար։ Որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ, ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների նոր փաթեթ, դա դուք արդեն գիտեք: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի առաջ գնալ՝ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և էլ ավելի ակտիվորեն աջակցել Ուկրաինային։ Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար: Հենց այդ սպառնալիքից մենք պաշտպանվում ենք, և այդ իսկ պատճառով մենք այսօր այստեղ ենք», — ասել է Մերցը Վիլնյուսում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև