Skip to main content

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին | Ռուբլին կրկին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ սեպտեմբերի 23-ի դրությամբ | Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է | ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ | ԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին | Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին | Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով | Իրավապահները «օրենքով գnղերի» են ձերբшկալել. ՆԳՆ (տեսանյութ) | Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր | Թող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան | Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը․ ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքները պետք է կոշտ իրավական հակազդեցություն ունենան. Աննա Ծառուկյան | Ճակատագրական զանգ 112․ ոստիկանները հայտնաբերել են ինքնասպանության փորձ կատարող 39-ամյա տղամարդուն | Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Լրահոս

Կոռուպցիայի դեմ պայքարի փոխարեն՝ օրինականացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանական իշխանության «թեթև ձեռքով» շրջանառության մեջ է դրվել մի դիրքորոշում, որը նախատեսում է որոշակի խոշոր «մուծման» դիմաց ժամկետային պարտադիր զինծառայությունից փաստացի ազատում (կրճատ ծառայություն): Այս անգամ դրա «ցեցը» իշխանական մի պատգամավոր գցեց, իսկ պաշտպանության նախարարն էլ, փաստորեն, յուրովի առաջ հրեց տվյալ մոտեցումը: Փաշինյանական իշխանությունների հիմնավորումն այն է, թե ծնողները զանգվածաբար փոխում են զորակոչային տարիքի տղաների քաղաքացիությունը, որպեսզի Հայոց բանակում ծառայությունից «փախցնեն» այդպիսով:

Այստեղ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը՝ իսկ ո՞վ է այս պատկերի ու այս իրավիճակի մեղավորը: Հարկավ, նախկին ժամանակներում էլ են եղել բանակային ծառայությունից խուսափելու դրսևորումներ: Եղել են: Բայց այնպիսի տարածված ու զանգվածային բնույթ չեն կրել, ինչպես հիմա ու այն աստիճան, որ նույնիսկ հիշյալ օրինագծի նախաձեռնողն է մեծ տոկոսներ բարձրաձայնում, իսկ նրա յուրային նախարարն էլ սրտնեղում է, թե «պետական գաղտնիք է» հանրայնացվում: Հենց փաշինյանական իշխանությունն է Հայոց բանակը վարկաբեկել, գցել բանակի հեղինակությունը, բանակային ծառայությունը հանրային ընկալման մեջ կաղապարել որպես պատժամիջոց:

Հենց Փաշինյանի իշխանությունն է երկիրն ու հասարակությանը բերել մի վիճակի, սերմանել այնպիսի վախեր ու անհանգստություններ, որ մարդիկ ինչ ասես անում են, որպեսզի իրենց զավակները չհայտնվեն Հայաստանի բանակում:

Հարցերի մեկ այլ խումբ է հարուցում այն, որ Փաշինյանն իշխանության է եկել կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումներով ու պոպուլիստական հայտարարություններով: Այո, ոչ ոք չի ասում, թե այս դաշտում կոռուպցիա, կաշառք չի եղել: Բայց ո՞րն է պետության դերը: Պայքարել դրա դեմ: Փոխարենն ի՞նչ է անում այս իշխանությունը, վերցնում և փորձում է օրինականացնել կաշառքն ու կոռուպցիան:

Արդյունքում ծառայությունը դառնալու է աղքատության ցուցանիշ, ինչպես մի շարք օգտատերեր են նշում՝ «զապադլո» մի բան: Ու պատահական չեն մասնագետների տեսակետները, որ վերստին բանակի հիմքերին հարվածելու հերթական քայլն են անում Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև